05  03  2015

Սերը՝ թագավորական պալատներում

Սերը՝ թագավորական պալատներում

Աշխարհի մի շարք անվանի իշխանավորներ փայլել են ոչ միայն մարտի դաշտում և իրենց քաղաքական գործունեությամբ, այլ նաև  առանձնացել  են սիրային հարաբերություններում: Ավելին, որոշ իշխանավորներ ավելի հայտնի են սիրային արկածներով, քան՝ գործունեությամբ:  Իրականում պատմությունը շատ փաստերի մասին լռում է, սակայն մի քանի գործիչների «սիրառատությունը» անհնար է եղել թաքցնել:

 

Կալիգուլա

Հռոմի կայսր Կալիգուլան եղել է դաժան և այլասերված, ով հասել է իր փառքին շնորհիվ ինտրիգների և դավաճանությունների: Կյանքում 3 բան կար, որ նրան բավականություն էր պատճառում՝ իշխանությունը, դաժան խոշտանգումները և կանայք: Վերջիններիս հաշվով  նա համարվում է ամենաանբարո մարդը: Կալիգուլան մի քանի անգամ պաշտոնապես ամուսնացած է եղել, բայց սա չի խանգարել արտամուսնական հարաբերություններ հաստատել այլ կանանց հետ: Սիրուհիներից մի քանիսին մահապատժի է ենթարկել իրենց ամուսինների հետ: Կան վարկածներ, համաձայն որոնց՝ սիրային հարաբերություններ է հաստատել քույրերի հետ:

Քույրերից Դրուզիլլային այնքան մեծ սիրով է սիրել, որ նրա մահվան ժամանակ ամբողջ երկրով սգո օր հայտարարեց՝ արգելելով մարդկանց ժպտալ, լողանալ, ճաշել ծնողների, երեխաների հետ: Սիրուհիներից մյուսին՝ Լիվիային, գողացել է նրա ամուսնությունից, դրանից մի քանի օր հետո միայն վերադարձրել ամուսնուն:

Կանանցից շատերին, որոնց  հետ սիրային կապեր են եղել, արգելել է այլ տղամարդկանց հետ կապեր հաստատել, նույնիսկ մահապատժի է ենթարկել նրանց, ովքեր չեն հետևել զգուշացմանը: Իր վերջին կնոջը՝ Ցեզոնիային հայտարարեց որպես իր մի քանի տարի հետն ապրելուց հետո միայն, երբ Ցեզոնիան լույս աշխարհ բերեց նրանց փոքրիկին:

 

Ներոն

Հռոմի կայսր Ներոնի հայրն ունեցել է անթիվ սիրուհիներ, որոնց նույնիսկ չէր էլ թաքցնում: Մայրը սիրային կապերի մեջ է եղել Կալիգուլայի հետ: Ներոնին ամուսնացրել են շատ վաղ՝ Օկտավիա անունով մի կնոջ հետ, ում նկատմամբ Ներոնը ոչինչ չէր զգում: Հանգստություն նա փնտրում էր ավելի գեղեցիկ և կենսուրախ կանանց գրկում: Նույնիսկ ուժգին սիրահարվել է ընկերոջ կնոջը՝ Պոպպեին:

Պոպպեն հրահրել է Ներոնին՝ սպանել սեփական մորը: Շուտով Ներոնը բաժանվում է կնոջից և ամուսնանում Պոպպեի հետ: Կնոջ մահից հետո, նա մահապատժի ենթարկեց  Անտոնիա անունով մի աղջկա, ով չէր ուզում ամուսնանալ իր հետ:

 

Հենրի 8-րդ

Անգլիայի թագավոր Հենրի 8-րդը ոչ միայն հայտնի ռազմական առաջնորդ էր, այլ նաև երկրում հեղափոխական փոփոխություններ բերած ակտիվիստ: Հիմք է դրել նոր անգլիական եկեղեցու, որն անկախ է եղել Հռոմի Պապի ազդեցությունից: Դա, սակայն, արել է  ոչ թե քաղաքական, այլ՝ կանաց պատճառով: Ունեցել է 6 կին, անթիվ սիրուհիներ:

Հենրի 8-րդի առաջին կինը եղել է Եկատիրինա անունով մի պարկեշտ իսպանացի՝ իր հանգուցյալ եղբոր կինը, ումից էլ ժառանգեց գահը: Բողոքական Աննա Բոլեյնի հետ հանդիպումից հետո որոշեց ամուսնանալ նրա հետ, մինչդեռ Հռոմի Պապը արգելեց գնալ այդ քայլին:

Այդ պատճառով էլ նա խզեց կաթոլիկ եկեղեցու հետ բոլոր կապերը և հաշվի չառնելով Պապու արգելքը՝ բաժանվեց կնոջից և ամուսնացավ Աննայի հետ: Զուգահեռ սիրային կապի մեջ է եղել Աննայի քրոջ՝ Մերիի հետ, որը մի քանի երեխա լույս աշխարհ բերեց: Աննայի նկատմամբ կիրքը շուտ մարեց, և թագավորը գտավ արդարացում. մահապատժի ենթարկել կնոջը և դրանից ուղիղ 1  օր հետո ամուսնանալ մեկ այլ կնոջ հետ:

Ջեյնը եղել է նրա երրորդ և ամենասիրելի կինը: Մահացել է ծննդաբերության ժամանակ: Դրանից հետո թագավորն ամուսնացել է Աննայի հետ, ապա՝ Քեթրինի, ով այնքան սիրառատ էր, որքան Հենրին և հենց այդ պատճառով էլ գլխատվեց:

Հենրի 8-րդի վերջին կինը գեղեցկությամբ և կենսախնդությամբ չի առանձնացել, սակայն նրա հետ արքան վայելեց իր ծերությունը:

 

Նապոլեոն

Նապոլեոնը գրավեց Եվրոպայի մեծ մասը և ստեղծեց նոր հզոր պետություն: Այս կորսիկացին, ինչպես պնդում են նրա ժամանակակիցները, չնայած իր կարճահասակ լինելուն, եղել է շատ հմայիչ տղամարդ, ով ուներ ոչ միայն սուր միտք, այլ նաև կանանց գրավող հմայք:

Նապոլեոնի առաջին կինը եղել է տարիքով իրենից մեծ Ժոզֆինա Բոգարնեն: Վերջինս առաջին ամուսնությունից ունեցել է մեկ դուստր: Նապոլեոնը սիրել է Ժոզեֆինային և անգամ ամուսնալուծությունից հետո պահպանել ընկերական հարաբերություններ: Ասում են, որ կայսրը սիրավեպ է ունեցել իր խորթ աղջկա հետ: Եվրոպան գրավելու ընթացքում, մասնավորապես՝ Լեհաստանում, Նապոլեոնը հասավ  մի լեհ գեղեցկուհու՝ Մարիա Վալևսկայային, ով մինչև վերջ փորձում էր  մերժել Նապոլեոնին, սակայն իր կամքից անկախ սիրահարվեց նրան:

Նրանց վերջին հանդիպման ժամանակ Նապոլեոնի նստած բազմոցից աղջիկը կտրել է գործվացքի մի կտոր և մինչև կյանքի վերջ պահել որպես հուշ: Քանի որ Ժոզեֆինան անպտուղ էր, Նապոլեոնը ստիպված էր ամուսնանալ Լուիզայի հետ:

Լուիզան երիտասարդ էր, գեղեցիկ, բայց Նապոլեոնը նրան էլ դավաճանեց: Նապոլեոնի սիրուհին են եղել հայտնի դերասանուհի Ժորժը և օպերային երգչուհի Ջուզապինա Գրասինան:

 

Ջոն Քենեդի

ԱՄՆ նախագահ Քենեդին, ում կինն է եղել հմայիչ Ժակլինը, ունեցել է արտամուսնական կապ լրագրողների, երգչուհիների, հայտնի կանանց հետ: Ինչպես Քենեդիին ճանաչողներն են պնդում, կանայք միշտ անհանգստացնում էին. այդ է պատճառը, որ հաճախ էր նոր հարաբերություններ հաստատում:

Նախագահը հաճախ է կազմակերպել թեժ երեկոներ, որին մասնակցություն են ունեցել Սպիտակ Տան աշխատակիցները: Քենեդու ամենահայտնի սիրուհիներից է եղել Մերլին Մոնրոն:

 

Եկատիրինա 2

Եկատերինա 2-րդը 16 տարեկանում ամուսնացել է Կայսր Պետրոսի հետ: Եկատիրինան նման դիրքի հասել է ինտրիգների շնորհիվ: Որպեսզի լցնի իր կյանքում եղած դատարկությունը, սիրային հարաբերություններ է ունենում Սերգեյ Սալտիկովի, Գրիգոր Օրլովի հետ: Վերջինս մեծ ազդեցություն է ունեցել Եկատիրինայի կյանքի վրա: Օրլովի հրաժարականից հետո, նրա տեղը զբաղեցրեց  Գրիգորի Պոտեմկինը, ով դարձավ երկրի ամենազորեղ դեմքը: Նա ևս եղել է Եկատիրինայի սիրեկանը:

Եկատիրինան ունեցել է 23 սիրեկան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ