05  03  2015

Հետաքրքիր պատմական փաստեր

Հետաքրքիր պատմական փաստեր

  • Մինչև Երկրորդ համաշխարհայինը Ճապոնիայում սրբապղծություն էր համարվում կայսերը դիպչելը:
  • 1568 թ. փետրվարի 16-ին Իսպանիայում մահվան դատավճիռ է կայացվել Նիդերլանդների բոլոր բնակիչների նկատմամբ:
  • Հին Հնդկաստանում հանցագործների պատիժներից մեկն ականջների ձևախեղումն էր:
  • Մինչև 1361 թվականը Անգլիայում դատավարությունն ընթանում էր բացառապես ֆրանսերենով:
  • 1912 թ. ապրիլի 15-ին «Տիտանիկ» նավը կործանվեց` բախվելով սառցաբեկորին: Ավելի քան 1500 հոգի զոհվեցին նավի խորտակման հետևանքով: Դրանից 14 տարի առաջ Մորգան Ռոբերթսոնը հրապարակել էր մի պատմվածք, որը կարծեք «Տիտանիկի» խորտակման կանխատեսումն էր: Պատմվածքի սցենարով` նույն` «Տիտանիկ»-ի չափերն ունեցող նավը բախվում է սառցաբեկորին և խորտակվում…   ապրիլյան մի խորհրդավոր գիշեր: Հորինված նավի անունը «Տիտան» էր:
  • Պատմության մեջ առաջինը ավտոմեքենային համարանիշ է ամրացրել Ռուդոլֆ Հերցոգը: Դա 1901 թվականին էր: Համարանիշն ընդամենը երեք սիմվոլից էր կազմված` IA1 (IA –ն իր երիտասարդ կնոջ անվան ու ազգանվան առաջին տառերն էին` Իոհաննա Անկեր, իսկ մեկը նշանակում է, որ համարանիշը միակն է):
  • Անգլիայում տպագրված առաջին գիրքը շախմատի մասին էր:
  • Հին Չինաստանում մարդիկ ինքնասպանություն էին գործում՝ մեկ ֆունտ աղ կուլ տալով:
  • Իոսիֆ Ստալինի ծննդյան 70-ամյակի առթիվ ստացված նվերների ցուցակը խորհրդային թերթերում հրապարակվել է 1949-ի դեկտեմբերից 1953-ի մարտն ընկած ժամանակահատվածում:
  • Նիկոլայ I-ը զինվորներին պատժելիս հնարավորություն էր տալիս ընտրել՝ գաուբվախտ կամ Գլինկայի օպերաների ունկնդրում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ