03  03  2015

5 սադրանք, որ փոխեցին պատմության ընթացքը

5 սադրանք, որ փոխեցին պատմության ընթացքը

1933 թվականի փետրվարի 27-ին հրկիզվեց Գերմանիայի Ռայխստագը. դեպքից անցել է 82 տարի, բայց շատերը կարծում են, որ միջադեպը մեծ դեր է խաղացել Գերմանիայում նացիստների դիրքերի ամրապնդման հարցում: Պատմաբաններն այն անվանում են 20-րդ դարի գլխավոր սադրանքներից մեկը: Սադրանքները բազմաթիվ են, հետևանքները՝ աղետալի: Ներկայացնենք ընդամենը 5-ը:

 

28 հունիսի, 1914թ. Սպանություն Սարաևոյում

Միջադեպ. Ավստրոհունգարական կայսրության գահաժառանգ, արքայազն Ֆրանց ֆերդինանտի սպանություն:
1914 թվականի հունիսի 28-ի առավորտյան Էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանտի ավտոշարասյունը ժամանեց Սարաևո, ժամը 10:10-ին հայտնվեց ոստիկանության կենտրոնական բաժանմունքի մոտ, որտեղ դավադիրներն արդեն սպասում էին... Նեդելկո Չաբրինովիչի նռնակը հրաշքով չհայտնվեց գահաժառանգի մեքենայի մեջ, այլ միայն սպանեց երրորդ մեքենայի վարորդնին ու վիրավորեց ուղևորներին: Չաբրինովիչը մինչ այդ թույն էր խմել, որը, սակայն, չէր ներգործել: Ավտոշարասյունը շարժվեց դեպի քաղաքապետարանի կողմ, որտեղ գահաժառանգը պետք է հանդես գար ելույթով:

Ելույթից հետո Ֆրանց Ֆերդինանտը որոշում է գնալ հիվանդանոց՝ վիրավորներին այցի: Կինը` Սոֆիան, միանում է: Ֆրանց-Ջոզեֆ փողոցում մեքենան նկատում է սերբ ուսանող, դավադիրների ավազակախմբի անդամ Գավրիլո Պրինցիպը և վազում դեպի մեքենան: Սկզբում կրակում է հերցոգուհի Սոֆիայի որովայնին, ապա՝ Էրցհերցոգի վզին: Ֆրանց Ֆերդինանտի վերջին խոսքերն էին՝ «Սոֆել, մի' մահացիր, մնա` հանուն մեր երեխաների»:

Հետևանքը. Սարաևոյի սպանությունից հետո հակասերբական հաշվեհարդարների ալիք բարձրացավ, որը դարձավ Առաջին Համաշխարհային պատերազմի սկիզբը:

 

31 օգոստոսի, 1939թ. «Գլայվիցյան միջադեպ»

Իրադարձություն. Նացիստական «ՍՍ»-ի` «պահածոներ» գաղտնագրով օպերացիայի իրագործում:

Լեհաստանի վրա ծրագրված հարձակումն իրագործելու համար նացիստական Գերմանիային ճշմարտանման պատրվակ էր հարկավոր: Համաձայն Օբերգրուպպենֆյուրեր Հայդրիխի սցենարի` ՍՍ-ի աշխատակիցները, լեհական զինվորականների համազգեստ հագած, պետք է Գլայվիցում հարձակվեին ռադիոկայանի վրա, գրավեին այն ու լեհերենով հակագերմանական ուղերձ հեռարձակեին եթեր: «Հարձակման ժամանակ զոհվածների» դերը վերապահված էր համակենտրոնացման ճամբարների կալանավորներին, որոնց մինչ այդ ներարկումների միջոցով սպանել էին և տեղափոխել իրադարձության վայր: Հենց նրանք էին «պահածոները»: Գործողությունը սկսելու ազդանշանը Հայդրիխի՝ «տատիկը մահացել է» արտահայտությունն էր: Ամբողջ օպերացիան տևեց 4 րոպեից էլ պակաս: Հաջորդ օրն արդեն Ադոլֆ Հիտլերը դիմեց գերմանացի ժողովրդին` հայտարարելով, թե Լեհաստանը հարձակվել է Գերմանիայի վրա և որ երկրներն արդեն գտնվում են պատերազմական իրավիճակում:
Հետևանքը. Երկրորդ աշխարհամարտի սկիզբ:

 

26 նոյեմբերի, 1939թ. «Մայնիլյան միջադեպ»

Իրադարձություն. Խորհրդա-ֆիննական սահմանի` Մայնիլա գյուղին հարող տեղամասում խորհրդային զինվորականները հրետակոծվեցին: Սպանվեցին 3 շարքային զինվորներ և մեկ կրտսեր հրամանատար, ևս յոթ շարքայիններ ու հրամկազմի երկու ներկայացուցիչներ` վիրավորվեցին: 
Խորհրդային իշխանությունները Ֆինլանդիային դիմեցին բողոքի նոտայով, որով պնդում էին, որ հրետակոծությունը կատարվել էր ֆիննական տարածքներից: ԽՍՀՄ-ը, հետագա պրովոկացիաներից խուսափելու համար, պահանջեց Ֆինլանդիայից իր զորքերը սահմանից հեռացնել 20-25 կմ: Պատասխան նոտայով ֆիննական կողմը հայտարարեց, որ ժամը 16:00-ի սահմաններում Սովետական կողմից յոթ կրակոցներն են արձակվել: Ֆիններն առաջարկում էին ստեղծել միջադեպը հետաքննող միացյալ հանձնաժողով և ընդհանրապես զորքերը հեռացնել սահմանից: Խորհրդային կողմը մերժեց առաջարկը՝ պատճառաբանելով, թե պետական սահմանը չի կարող մնալ առանց զինվորականների հսկողության: Ավելին` սովետական զորքերին հրաման տրվեց սահմանի շրջանում կրակով պատասխանել ֆինների ցանկացած ագրեսիվ գործողության` ընդհուպ մինչև հարձակվողների ոչնչացում:

Արդյունքը. Միջադեպից երկու օր հետո ԽՍՀՄ-ը չեղյալ հայտարարեց Ֆինլանդիայի հետ չհարձակման պակտը, 4 օր անց սկսվեց խորհրդա-ֆիննական պատերազմը: ԽՍՀՄ-ն, ի դեմս Ֆինլանդիայի, Բալտիկայում կորցրեց կարևոր գործընկերոջ, իսկ Հյուսիսային Եվրոպայում փոխվեց ուժերի հավասարակշռությունը: Արդյունքում` Երկրորդ Համաշխարհայինի ընթացքում Ֆինլանդիան ջախջախվեց ու 1944 թվականին աղերսեց  խաղաղության պայմանագիր: Ֆինլանդիայի վարչապետ Յուհո Պաասիկիվին օրագրում գրում է` «Այդ պատերազմի մեջ մեր մտնելը մեծագույն սխալ էր»:

 

5 մարտի, 1946թ. Ելույթ Ֆուլտոնում

Իրադարձություն.  Ֆուլտոնի (ԱՄՆ) վեստմինստերյան քոլեջում Ուինսթոն Չերչիլի, ով այդ պահին այնտեղ էր այցելել որպես հյուր, այլ ոչ Բրիտանական կայսրության ներկայացուցիչ, հակասովետական ելույթը:

Ելույթում Չերչիլն ընգծում է, որ Խորհրդային Միությունը «միջազգային դժվարությունների» պատճառն է: Ճառի երկրորդ մասում ընդգծում է`«Բալտիկայում` Շեցինից, մինչև Տրեստն, Ադրիատիկում` ամբողջ աշխարհամասով երկաթե վարագույր իջեցվեց: Այդ գծից այն կողմ են գտնվում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հնագույն պետությունների բոլոր մայրաքաղաքները: Վարշավա, Բեռլին, Պրահա, Վիենա, Բուդապեշտ, Բելգրադ, Բուխարեստ ու Սոֆիա` այս բոլոր հայտնի քաղաքները` իրենց շրջակայքի բնակչությամբ, գտնվում են մի վիճակում, որը ես պետք է անվանեմ սովետական տիրույթ»:

ԱՄՆ նախագահ Հարրի Տրումենն այդ ելույթը «հիանալի» անվանեց: Նրա կարծիքով` «Թեկուզ այն խառնաշփոթ կստեղծի, բայց միմիայն դրական արդյունքների կբերի». Իհարկե` պաշտոնական հայտարարություն նախագահ Տրումենն այդպես էլ չարեց: Մարտի 14-ին Իոսիֆ Ստալինը «Պրավդա» թերթին տրված հարցազրույցում Չերչիլին պատասխանեց. «Պետք է նկատել, որ պարոն Չերչիլն ու նրա բարեկամներն, այդ առումով, ապշեցուցիչ ձևով հիշեցնում են Հիտլերին ու իր բարեկամներին: Հիտլերը պատերազմի սանձազերծումը սկսեց նրանից, որ հրապարակեց իր ռասսայական տեսությունը` հայտարարելով, թե միայն գերմաներենով խոսող մարդիկ են իրենցից լիարժեք ազգ ներկայացնում: Պարոն Չերչիլը նույնպես պատերազմի սանձազերծման գործը ռասսայական տեսությամբ է սկսում` պնդելով, թե միայն անգլերենով խոսող ազգերն են լիարժեք»... 
Արդյունքը. Երկբևեռ աշխարհի կայացում. 1951 թվականին Ուինսթոն Չերչիլի կուսակցությունը նորից հաղթեց պառլամենտական ընտրություններում, և Չերչիլը ստացավ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը: Որպես ամբողջ աշխարհում գերիշխանության հասնելու համար իրար դեմ պայքարող ուժեր, ստեղծվեցին ՆԱՏՕ-ն ու Վարշավյան Պակտի կազմակերպությունը, սկսվեց սպառազինությունների մրցավազքը, սկսվեց սառը պատերազմը:

 

2-5 օգոստոսի, 1961թ. Տոնկինյան միջադեպ

Իրադարձությունը. 1964 թվականի օգոստոսի 2-ին Տոնկինի ծոցում հերթապահություն իրականացնող ԱՄՆ ՌԾՈւ «Մեդդոկս» ռազմանավը մոտենում է Հյուսիսային Վիետնամի ափերին և, ամերիկյան կողմի հավաստիացումների համաձայն, հարձակման ենթարկվում հյուսիսվիետնամական երեք տորպեդակիր մոտորանավակների կողմից:

«Մեդդոկսի» կապիտանը հրամայում է նախազգուշական կրակոց արձակել: Ի պատասխան, իբր, մոտորանավակները գնդացիրներից կրակ են բացում ռազմանավի վրա և տորպեդոներ արձակում դեպի նավը, որոնք, ըստ ամերիկյան կողմի, բոլորը նշանակետից շեղ են անցնում: ԱՄՆ-ի նախագահ Լինդոն Ջոնսոնը հրամայում է ավիահարվածներ հասցնել հյուսիսկորեական տորպեդակիր մոտորանավակների բազաներին և նավթապահեստարաններին` իբր հարձակման կրկնություն թույլ չտալու համար: «Խոցող նետ» գաղտնագիրը կրող այս օպերացիան անցկացվեց օգոստոսի 5-ին: Դա Հյուսիսային Վիետնամի վրա ԱՄՆ ավիացիայի առաջին օդային հարձակումն էր:

Հետևանքները.  ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունվեց «Տոնկինյան հռչակագիրը», որը նախագահ Լինդոն Ջոնսոնին իրավունք և հնարավորություն էր տալիս սկսելու վիետնամական պատերազմը: Պատերազմի ընթացքն ու ելքը, մեծապես կանխորոշեցին հարավ-արևելյան Ասիայի ամբողջ տարածաշրջանի հետագա զարգացման ընթացը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ