04  08  2015

«Վերջին ճաշը»՝ մահապատժից առաջ

«Վերջին ճաշը»՝ մահապատժից առաջ

«Իմ լուսանկարչության մեջ ես միշտ հիացել եմ աշխարհիկի և տարօրինակի խառնուրդով: Երբ ես կարդում էի Տեխասում  վերջին կերակուրը կանխելու  ջանքերի մասին, այն  շարժեց հետաքրքրությունս: Ինչպիսի՞ ուտեստների պահանջներ կարող են ծագել այդպիսի անբնական պահին։ Նոր Զելանդիայում և այլ զարգացած երկրներում մահապատժի մասին նույն իսկ խոսք չկա՝ դա մնացուկ է վաղ դարաշրջաններից։ Գաղափարը հետևյալն է՝ «Մենք պատրաստվում ենք սպանել քեզ, բայց ի՞նչ կցանկանայիք ուտել նախքան մահանալը» — դա «քցում է ֆազերը»։ Ինձ թվաց, որ վիզուալ ներկայացնել այդ գաղափարը, իսկապես լավ միտք է»,– ասում է լուսանկարիչ Հենրի Հարգրևսը:

 

Ռոննի Լի Գարդներ, 49 տարեկան, Յուտա:

Հանցանքը՝ գողություն, կողոպուտ, 2 սպանություն, այրել է հեծյալ ջոկատներ: Դատապարտվել է գնդակահարության:

Վերջին ճաշին պատվերել է օմար, սթեյք, խնձորի կարկանդակ, վանիլային պաղպաղակ: Վերջին ճաշը կերել է՝ դիտելով «Մատանիների տիրակալը» եռագրությունը:

 

Ալլեն Լի Դևիս («պստլիկ»), 54 տարեկան, Ֆլորիդա:

Հանցանքը՝ կողոպուտ, 3 սպանություն:

Դատապարտվել է Էլեկտրական աթոռի:

Վերջին ճաշին պատվերել է օմար, տապակած կարտոֆիլ, 250 գրամ տապակած մանր ծովախեցգետին, 170 գրամ  տապակած մոլյուսկ, 1/2 բոքոն սխտորով հաց, մոտ 900 գրամ A&W արմատներից գարեջուր:

 

Թերեզա Լևիս, 41 տարեկան, Վերջինիա:

Հանցանքը՝ սպանություն, դավադրություն և կողոպուտ:

Դատապարտվել է մահացու ներարկման:

Վերջին ճաշին պատվերել է տապակած հավ, կարագով սիսեռ, խնձորի կարկանդակ, Dr. Pepper ըմպելիք:

 

Ֆերդինանտո Նիկոլա Սաչո և Բարտոլոմեո Վանցետտի, 36 և 39 տարեկան, Մասաչուսեթս:

Հանցանքը՝ 2 սպանություն:

Դատապարտվել են էլեկտրական աթոռի (1977 թվականին  Մասաչուսեթսի ղեկավարությունը հրապարակել է հայտարարություն, որում ասվում էր, որ  նրանք անիրավացիորեն են դատապարտվել: Գործը դեռ բաց է):

Վերջին ճաշին պատվերել են ապուր, միս, տոստ, թեյ:

 

Ռոննի Թրեդգիլլ, 40 տարեկան, Տեխաս:

Հանցանքը՝ սպանություն:

Դատապարտվել է մահացու ներարկման:

Վերջին ճաշին մատուցվեց եփած հավ, կարտոֆիլի պյուրե սոուսով, բանջարեղեն, քաղցր սիսեռ, հաց, թեյ, ջուր, փունջ (Տեխասը վերացրեց վեռջին ուտեստը 2011 թվականին: Մահապատժի դատապարտվածներին կերակրում են նույն սնունդով, ինչ ուտում են բոլոր կալանավորները)։

 

Վիկտոր Ֆեգուեր, 28 տարեկան, Այովա:

Հանցանքը՝ առևանգում և սպանություն:

Դատապարտվել է մահացու ներարկման:

Վերջին ճաշին պատվերել է մեկ կորիզով ձիթապտուղ:

 

Ջոն Վայնե Գասի, 52 տարեկան, Իլլինոիս:

Հանցանքը՝ բռնաբարություն, 33 սպանություն:

Դատապարտվել է մահացու ներարկման:

Վերջին ճաշին պատվերել է 12  տապակած մանր ծովախեցգետին, KFC-ի հավի կտորներով դույլ (մինչ դատապարտվելը, Գասին կառավարել էր 3 KFC ռեստորաններ), ֆրանսիական  ֆրիներ, մոտ 500 գրամ ելակ:

 

Տիմոտի ՄըքՎեիգ, 33 տարեկան, Ինդիանա:

Հանցանքը՝ 168 սպանություն:

Դատապարտվել է մահացու ներարկման:

Վերջին ճաշին պատվերել է 1 կիլոգրամ անանուխի պաղպաղակ և մանրացված շոկոլադ:

 

Ռիկի Ռեյ Ռեկտոր, 42 տարեկան, Արկանզաս:

Հանցանքը՝ 2 սպանություն:

Դատապարտվել է մահացու ներարկման:

Վերջին ճաշին պատվերել է սթեյք, տապակած հավ, բալի Kool-Aid ըմպելիք, ընկուզե կարկանդակ (նա չկերավ ընկույզով կարկանդակը՝ ասելով, որ «պահում է հետոյի համար»):

 

Սթեֆեն Անդերսոն, 49  տարեկան, Կալիֆոռնիա:

Հանցանքը՝ գողություն, հարձակում, բանտից փախուստ, 7 սպանություն:

Դատապարտվել է մահացու ներարկման:

Վերջին ճաշին պատվերել է 2 տաքացրած պանրով սենդվիչ, 500 գրամ կաթնախոռ,

եգիպտացորենի շիլա եգիպտացորենով, դեղձի կարկանդակ, մանրացված շոկոլադով պաղպաղակ, բողկեր:

 

Տեդ Բունդի, 43 տարեկան, Ֆլորիդա:

Հանցանքը՝ բռնաբարություն, նեկրոֆիլիա, բանտից փախուստ, 35–ից ավելի սպանություններ:

Դատապարտվել է էլեկտրական աթոռի:

Վերջին ճաշին հրաժարվեց հատուկ ուտեստ պատվիրելուց, այնպես որ մատուցվեց ավանդական «վերջին ուտեստը»՝ սթեյք, ձվաձեղ, ձիթաբլիթներ, կարագով թոստեր և պավիդլո, կաթ, հյութ:

 

Անգել Նիվես Դիազ, 55 տարեկան, Ֆլորիդա:

Հանցանքը՝ սպանություն, առևանգում, զինված կողոպուտ:

Դատապարտվել է մահացու ներարկման:

Վերջին ճաշին հրաժարվեց ուտելիքից, փոխարենը մատուցեցին բանտի սովորական ուտեսեստը, բայց հրաժարվեց դրանից նույնպես:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ