13  05  2015

Բեռլինը 1945 թվականին և հիմա: Նկարների վառ համեմատություն

Բեռլինը 1945 թվականին և հիմա: Նկարների վառ համեմատություն

 

1945 թվականի գարնանը Բեռլինում տեղի ունեցան ծանր մարտեր: Չնայած Հիտլերի հրամանի, համաձայն որի «Բեռլինը չի հանձնվում»,  քաղաքը մայիսի 2-ին ընկավ Սովետական բանակի և դաշնակիցների հարվածներից:

 

Գերմանացի լուսանկարիչ Ֆաբրիցիո Բենսչը պատրաստել է ֆոտոծրագիր, որի շնորհիվ կարելի է համեմատել 70 տարի առաջ Բեռլինն այժմյան Բեռլինի հետ: Ֆաբրիցիոն օգտագործել է  արխիվային նկարներ, որոնք արել է Գեորգի Սամսոնովը՝ 1945 թվականին:

 

Ռայխստագի շենքը, որտեղ 70 տարի առաջ տեղակայված է եղել Երրորդ Ռայխի խորհրդարանը և որտեղ այժմ Գերմանիայի Բունդեսթագն է:

 

Խորհրդային զինվորները՝ Ռայխստագի տանիքին: Ներքևում տեսարանը չի տարբերվում  այսօրվա տեսարանից:

 

Ռայխստագի շրջակայքը:

 

Բունդեսթագի շենքը

 

Նկարների վրա թողնված` Կարմիր բանակի գործողությունների մասին գրությունների օգնությամբ  նկարիչը քարտեզի վրա փնտրել է բոլոր քաղաքները և նկարել դրանք:

 

Այս նկարները մեզ հիշեցնում են այն մասին, թե ինչպես էին այժմյան խաղաղ փողոցներով 70 տարի առաջ անցնում տանկերը և ծանր հրետանիները:

 

Ըստ Ֆաբրիցիոյի, նույն վայրերը գտնելը շատ դժվար էր: Փողոցների անունները փոխվել էին, մի շարք շենքեր այդպես էլ չվերականգնվեցին:

 

Ֆաբրիցիոն նշում էր, որ լինում էին պահեր, երբ կողքին զգում էր Գեորգի Սամսոնովի ներկայությունը. «Ես կարող էի հստակ պատկերացնել մղվող  ողջ պայքարը, պայթյունները, կրակոցները»:

 

Որպեսզի իր նկարներին փոխանցեր հավաստիություն, գերմանացի լուսանկարիչը  նկարներն արել է այն նույն մոդելի ֆոտոապարատով, ինչպիսինն օգտագործել է Սամսոնովը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ