18  04  2015

Ֆանտաստիկ շենքեր, որոնք նախատեսված էին, բայց այդպես էլ չկառուցվեցին

Ֆանտաստիկ շենքեր, որոնք նախատեսված էին, բայց այդպես էլ չկառուցվեցին

Երբեմն դժվար է հստակ սահման դնել երազանքների և իրականության միջև: Այս 20 շենքերի նախագծերը կարող են վկայել դա: Դրանցից մի քանիսը չկառուցվեցին ֆինանսական ռեսուրսների անբավարար լինելու պատճառով, որոշները պարզապես անիրատեսական ուտոպիստական երազանքներ էին, մնացածն էլ` նույնիսկ հիմա կարելի է  իրագործել: 

 

Նյուտոնի մահարձանը, 1748 թվական: Ճարտարապետ Էթեն-Լուի Բուլլեն առաջարկեց կառուցել  կենոտաֆ՝ անգլիացի գիտնական Իսահակ Նյուտոնի համար: Չնայած այն այդպես էլ չկառուցվեց, սակայն նախագիծը տարածվեց պրոֆեսիոնալների շրջանակներում:

 

Գլոբուս աշտարակ, 1906թ.: 1906 թվականի Մայիսի 6-ին «Նյու Յորք Ջերալդ» թերթում հայտարարություն տեղադրվեց, որտեղ առաջարկվում էր ներդրում անել Կոնի Այլենդում Գլոբուս աշտարակի կառուցման համար: Աշտարակը, որի բարձրությունը 200 մետրից ավել էր, ֆինանսական բուրգի սխեմա էր և այդպես էլ չկառուցվեց:

 

Խորհրդային պալատ: Սա Մոսկվայի կոնգրես հոլի և ադմինիստրատիվ կենտրոնի նախագիծ է եղել: Եթե այն կառուցվեր, այժմ կհամարվեր աշխարհի ամենաբարձր շենքը: Կառուցապատումը սկսվեց 1937 թվականին, սակայան  ընդհատվեցին աշխատանքները՝ Հայրենական պատերազմի պատճառով: 1941-1942 թթ. Դրա պողպատե կոնստրուկցիան ապամոնտաժվեց կամուրջների կառուցման համար: Շինարարությունն այդպես էլ չվերսկսվեց: 1958 թվականին ամրոցի հիմքը պետք է օգտագործվեր աշխարհում ամենամեծ բաց լողավազանը կառուցելու համար, իսկ 1995-2000 թվականներին պետք է վերակառուցվեր Փրկչի տաճարը:

 

Տատլինի  աշտարակ, 1917 թ: 1917 թվականի հեղափոխությունից հետո ճարտարապետ Վլադիմիր Տատլինն առաջարկեց Սանկտ-Պետերբուրգում կառուցել 400 մետր բարձրությամբ աշտարակ: Երկաթից, պողպատից և ապակուց այս կառույցը պետք է դառնար արդիականության սիմվոլ: Այն պետք է հարմարեցվեր  Փարիզի Էյֆելյան աշտարակի բարձրությանը: Կառույցի վրա նախատեսված էր դնել էկրան և լուսարձակիչ, որի օգնությամբ  էկրանի վրա հաղորդագրությունները պետք է տեսանելի լինեին նույնիսկ  ամպերի միջից, նաև մշուշոտ օրերին:

 

Քայլող քաղաք,  1964 թվական: «Արկիգրեմ» խմբի ճարտարապետները մտածել էին այսպես կոչված՝ «Քայլող քաղաքի» գաղափարը, ենթադրելով, որ  ապագայում բոլոր սահմանները կջնջվեն, և ամբողջ աշխարհի մարդիկ կապրեն քոչվոր կյանքով: Ոգեշնչված ՆԱՍԱ-ի մոբիլ ստարտային հրապարակներով, գիտա-ֆանտաստիկ  կոմիկսներով՝ նրանք կառուցեցին  շենքեր, որոնք շարժվում էին ցամաքի և ջրի վրա:

 

Իլլինոյս, 1956 թ.: Այս երկնաքերի բարձրությունը հասնում է 1600 մետրի, նկարագրված է Ֆրենկ ԼԼոյդ Ռայտի «Կտակարան» գրքում: Ռայտը պնդում էր, որ  նման շենքում կտեղավորվեր 15 000 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի և 150 ինքնաթիռ: Ասում են, որ հենց այս  դիզայնն է ոգեշնչել աշխարհի ամենաբարձր շենքը` Բուրջ-Խալիֆան կառուցելու համար:

 

Մեգա քաղաք, Շիմիցու բուրգ:  Այս հսկայական բուրգը առաջարկում էին կառուցել  Ճապոնիայում: Կառույցը պետք է 14 անգամ բարձր լիներ Գիզա բուրգից` 139 մետրով և միլիոնավոր մարդկանց ապահովեր բնակատեղիով: Բուրգի բարձրությունը պետք է լիներ 1000 մետր ծովի մակարդակից: Առաջարկվող կոնսրուկցիան այնքան մեծ էր, որ  առկա մատերիալներով դժվար թե հնարավոր լիներ կառուցել, քանի որ դրանք շատ ծանր էին կշռում:

 

Ուլտիմա-աշտարակ: Աշտարակը պետք է տրամադրեր կացարան 1 միլիոն մարդու, դրա կառուցումը կարժենար 150 միլիարդ ԱՄՆ դոլլար: Աշտարակը կօգտագործեր ճնշման մթնոլորտային անկումը բազայի և բարձրության միջև, որպեսզի մատակարարեր էլեկտրականություն: Շենքը նախագծված էր գերբնակեցվածության և բնակիչների համար ներքին մինի էկոհամակարգ ստեղծելու նպատակով:

 

X-Seed 4000: Սա աշխարհի միակ` ամենաբարձր շենքն է, որը թեև չի կառուցվել, բայց նախագիծն ամբողջությամբ ավարտուն տեսքի է հասցվել: Գաղափարը մշակել է Պիտեր Նեվիլլը: Այս երկնաքերի բարձրությունը 4 կմ է, բազայի լայնությունը՝ 6 կմ, որի շնորհիվ շենքը կարող է տեղադրվել նաև ծովի վրա: Շնության համար կպահանջվի  ավելի քան 3 միլիոն տոննա պողպատե ամրան:

 

Նիկիտին աշտարակ: Այս աշտարակն ամենաբարձր երկնաքերերից մեկն է, որ երբևէ նախագծվել է: Աշտարակի ենթադրելի բարձրությունը 4000 մետր է, նախագիծը մշակվել է Ճապոնիայում՝ 1966-1969 թթ.: Երկնաքերը պետք է լիներ բնակելի և բնակեցվեր մինչև 500 հազար բնակչով:

 

Դուբայ-Սիթի աշտարակ: Դուբայ-Սիթի աշտարակի կամ «Ուղղահայաց քաղաքի» դիզայնն առաջարկվել է  2008 թվականի Օգոստոսի 25-ին: Շենքի բարձրությունը պետք է  հասներ 2400 մետրի: Այն նախագծվել է, որպեսզի ցույց տրվի ապագայի հնարավոր տեխնոլոգիաները, և համարվում է X-Seed 4000-ից և Ուլտիմա աշտարակից հետո բարձրությամբ երրորդ հսկա աշտարակը, որ երբևէ նախագծվել է: Եթե երկնաքերը կառուցեն, այն  կլինի ներկայումս առկա բոլոր շենքերից ամենաբարձրը: Դուբայ-Սիթի աշտարակը կլինի 3 անգամ ավելի բարձր Բուրջ-Խալիֆայից և 7 անգամ  ավելի բարձր, քան Կայսրության Պետական շենքն է:

 

Դինամիկ աշտարակը Դուբայում: Նախագիծը մշակել է ճարտարապետ Դեվիդ Ֆինչերը,  սակայն չկառուցվեց ֆինանսական միջոցների բացակայության և իրագործման դժվարությունների պատճառով: Նախագիծը ենթադրում է ամեն հարկի ինքնուրույն պտույտի հնարավորություն՝ օգտագործելով ձայնային ճանաչման  տեխնոլոգիան և թույլ է տալիս փոխել պատուհանից տեսարանը: Կճանաչվեն ձայնային «աջ» և «ձախ» հրամանները անգլերեն, արաբերեն և իտալերեն լեզուներով: Հետագայում հնարավոր է ծրագրավորել այլ լեզուներ ևս:

 

Սպորտային ակումբ, Հանտինգտոն Հարտֆորդ,  1947 թվական: Այս շենքը նախագծել է  Ֆրենկ Լլոյդ Ռայտը՝ Հոլիվուդի (Կալիֆորնիա) համար:

 

Միավորված ազգերի կազմակերպության շենքերի կոմպլեքս, 1945 թվական: 1945 թվականին Վինցենտ Ռեյնին նախագծեց ՄԱԿ-ի համար շենքերի կոմպլեքս, որը պետք է գտնվեր Տվին Պիկս շրջանում:

 

Բյուրեղյա կղզի, Մոսկվա: 450 մետրանոց Բյուրեղյա կղզին նախագծել է Նորման Ֆոստերը՝ 2007թ., Մոսկվայում: Այն պետք է ունենար  այսպես կոչված՝ «երկրորդ մաշկ» ձմռան շրջանում՝ ջերմության կորստի նվազեցման:

 

Միապոլիս: Մայամիում 975 մետր բարձրությամբ Միապոլիսը նախագծվել է 2010 թվականին՝ «KobiKarp» ճարտարապետական ընկերության կողմից: Այս նախագիծը 22 միլիարդ դոլարի  ներդրում էր պահանջում: Այն պետք է ներառեր զվարճանքի վայրեր, թանգարաններ, առևտրի կենտրոններ, նորաձևության խանութներ, ռեստորաններ, հոթելներ և այլն:

 

Աշտարակ Ռուսաստան, Մոսկվա: Աշտարակի նախագիծը մշակվել է 2007 թվականին, սակայն ճարտարապետները նշում են, որ այսօր տնտեսական վիճակը թույլ չի տալիս  իրականացնել նման մասշտաբի նախագիծ: 2009 թվականի հունիսին նախագիծը մերժվեց:

 

Բուենոս-Այրես ֆորումը: Բուենոս-Այրեսի ֆորումը 1000 մետր բարձրությամբ երկնաքերերի բազմաֆունկցիոնալ համալիր է: Նախագիծը մշակել է ճարտարապետ Խուլիո Տորսելոն:

 

Չիկագոյի ձող: Նախագծի մշակման ավարտից հետո երկնաքերերի կառուցապատումը, որի բարձրությունը հասնում է  2000 մետրի, դադարեցվեց: Պատճառը տնտեսական էր: Եթե շենքը  կառուցվեր, այն անճանաչելիորեն կփոխեր Չիկագոյի հորիզոնի գիծը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ