04  04  2015

Ամեն տարի այս մարդը թարմացնում է որդու մանկության նկարներով դաջվածքների իր հավաքածուն

Ամեն տարի այս մարդը  թարմացնում է որդու մանկության նկարներով դաջվածքների իր հավաքածուն

Բոլոր ծնողներն են սիրում հետևել իրենց երեխաների  հաջողություններին և նրանցից շատերը պահում են մանկության նկարներ, սակայն նրանցից քչերը կարող են հպարտանալ, թե հավերժացրել են  դրանք իրենց մարմնի վրա՝ դաջվածքի տեսքով: Անգլիացի Քեյթ Անդերսոնն իր երեխայի մանկության նկարներով  դաջվածքներ է արել մարմնի վրա: Այդ դաջվածքի տեսքով նկարներին նայելով կարելի է հասկանալ թե ինչպես է զարգացել իր երեխան և նրա գեղարվեստական հմտությունները:

Ծանոթացեք, Քեյթ Անդերսոն

Իմ աջ ձեռքի ամեն մի դաջվածքը տղաս նկարել է տարբեր տարիներին

Ամենաառաջին դաջվածքը եղել է  ահա այս մարգարտածաղիկը: Ես այս դաջվածքն արել եմ  երբ նա դեռ շատ փոքր էր:

Երբ 4 տարեկան էր, մենք գրեցինք նրա անունը և նկարեցինք մեր բնակարանը

Երբ 6 տարեկան էր, մենք պատկերեցինք ծովաձիու

7 տարեկանում` կանադական թխկու տերև:

8 տարեկանում` վիտրաժ, որը իմ ամենասիրելի դաջվածքն է, քանի որ սա նրա սեփական աբստրակտ գաղափարն էր:

9 տարեկանում մենք ավանդույթը մի կողմ դրեցինք, քանի որ նկարները փոփոխության ենթարկվեցին

Միակ դաջվածքը, որը չափերով տարբերվում է օրիգինալից, համարվում է 10 տարեկանում նկարածը:

 

Հաճախ են մարդիկ ինձ հարցնում, թե ինչ կլինի, երբ մարմնիս վրա այլևս ազատ տեղ չլինի նոր դաջվածք անելու համար: Կարծում եմ՝ կխնդրեմ որդուս, որ նկարի չափերով ավելի փոքրիկ նկարներ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ