19  02  2015

Փառք աղքատությունից

Փառք աղքատությունից

Աստղային փայլով ու գլխապտույտ հաջողություններով մարդկանց մեջ նախանձ ու հիացմունք առաջացնողներից շատերը կյանքի այս փուլին են հասել` հաղթահարելով մեծագույն դժվարություններ, սով ու աղքատություն: Ներկայացնում ենք նրանցից մի քանիսին:

 

Հիլարի Սուոնք (կարողությունը` 40 մլն ԱՄՆ դոլար)

Սուոնքի ընտանիքն ապրում էր թրեյլերում: Երբ աղջնակը 6 տարեկան էր, ծնողները բաժանվեցին, և նա մոր հետ տեղափոխվեց Լոս-Անջելես: Ու քանի որ հնարավորություն չունեին տուն վարձելու, ստիպված էին քնել մեքենայում: Ի դեպ, դա օգնեց իր ֆիլմերից մեկի հերոսուհուն լավագույնս մարմնավորել:

 

Սառա Ջեսիքա Փարքեր (կարողությունը` 90 միլիոն ԱՄՆ դոլար)

Փարքերի ընտանիքում ութ երեխա էր մեծանում: Ու չնայած նրան, որ մայրն աշխատում էր, նաև ստանում անապահովության նպաստ` ընտանիքն ապրում էր մշտական աղքատության պայմաններում: Թեպետ տանն էլեկտրականություն չկար, մայրը կարողացավ բավարար չափով գումար հետ գցել, որպեսզի աղջկան երգի ու պարի դասերի տանի: Հենց մոր ջանքերի շնորհիվ էլ Ջեսիքա Փարքերը դարձավ հայտնի դերասանուհի և պրոդյուսեր:

 

Ջիմ Քերի (կարողությունը` 150 մլն ԱՄՆ դոլար)

Երբ հայրն աշխատանքը կորցրեց, Քերիի ընտանիքի համար ծանր օրեր սկսեցին: Ընտանիքը ստիպված էր ապրել ֆուրգոնում: 15 տարեկանում Ջիմը ստիպված էր ուսումը կիսատ թողնել և հավաքարար դառնալ: Դա, սակայն, չխանգարեց, որ նա հետագայում դառնա լավագույն կատակերգուներից մեկը:

 

Դեմի Մուր (կարողությունը` 150 մլն ԱՄՆ դոլար)

Դերասանուհին աշխատում է իր մանկության տարիները չհիշել: Հորը Դեմի Մուրը չի հիշում, քանի որ նա ընտանիքը լքել է դեռ մինչև աղջկա լույս աշխարհ գալը: Մայրը թմրանյութերից կախվածություն ուներ, իսկ խորթ հայրը ոչ մի կերպ չէր կարողանում մշտական աշխատանք գտնել: Բարեբախտաբար, Դեմի Մուրն այլևս ստիպված չէ իր ֆինանսական միջոցների մասին մտահոգվել:

 

Էմինեմ (կարողությունը` 160 մլն ԱՄՆ դոլար)

Էմինեմն առանց հոր է մեծացել` Դեթրոյթի ամենաաղքատ թաղամասերից մեկում: Բայց չնայած դրան` նա կարողացավ դառնալ Ռեփի լավագույն կատարողներից մեկը:

 

Լեոնարդո Դի Կապրիո (կարողությունը` 220մլն ԱՄՆ դոլար)

Լոս-Անջելեսի խղճուկ թաղամասերից մեկում բնակվող ընտանիքին կերակրելու համար Լեոյի մայրը ստիպված էր աշխատել միաժամանակ մի քանի աշխատատեղերում: Ներկայում Դի Կապրիոն Հոլիվուդի ամենից բարձր վարձատրվող դերասաններից մեկն է:

 

Թոմ Քրուզ (կարողությունը` 380 մլն ԱՄՆ դոլար)

Մինչ օրս Թոմը հիշում է հոր դաժանությունը, ամեն փոքրիկ չարաճճիության համար հայրական դաժան ծեծը: Թոմի մայրը մի օր չդիմացավ փոքրիկի նկատմամբ հոր դաժան ու ծաղրական վերաբերմունքին ու ամուսնալուծվեց: Հնարավոր է, հենց այդ փոփոխությունը դեր խաղաց, որ նա այսօր Հոլիվուդի ամենահաջողակ արտիստներից մեկն է:

 

Սթիվեն Քինգ (կարողությունը` 400 մլն ԱՄՆ դոլար)

Երբ Սթիվենն ընդամենը մի քանի տարեկան էր, հայրն ընտանիքը լքեց, իսկ մայրը ստիպված էր միայնակ դաստիարակել երեխաներին: Նրանք բավական խեղճ էին ապրում, բայց ամեն ինչ էլ ավելի վատացավ, երբ մոր ծնողները հիվանդացան: Մայրը ստիպված էր դուրս գալ աշխատանքից` ծնողներին խնամելու համար: Ու չնայած այդ ամենին` Սթիվենը կարողացավ դառնալ սարսափ ժանրի արքան:

 

Մրայա Քերրի (կարողությունը` 510 մլն ԱՄՆ դոլար)

Քանի դեռ երգչուհու ծնողները միասին էին, ընտանիքը վատ չէր ապրում: Ամեն ինչ փոխվեց, երբ նրա ծնողները բաժանվեցին, մայրը ստիպված եղավ միայնակ հոգալ իրենց ապրուստն ու խնամել Մրայային և նրա եղբորը: Այսօր, սակայն, Մրայան աշխարհի ամենահաջողակ երգչուհիներից մեկն է:

 

Սելին Դիոն (կարողությունը` 800 մլն ԱՄՆ դոլար)

Սելինն ընտանիքի 14 երեխաներից ամենափոքրն էր: Ու չնայած նրան, որ ընտանիքում անընդհատ գումարի կարիք կար, ծնողները փոքրիկներին շրջապատել էին սիրով ու հոգատարությամբ: Գուցե հենց դա էլ դեր խաղաց, որ երգչուհին այսօր 800 մլն ԱՄՆ դոլար կարողություն ունի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ