16  02  2015

Պատմական դեմքերի և ճանաչված մարդկանց անհեթեթ մահերը

Պատմական դեմքերի և ճանաչված մարդկանց անհեթեթ մահերը

Հաճախ մարդու կյանքն ունենում է ոչ միայն անսպասելի, այլև զավեշտալի ու անհեթեթ ավարտ: Բերենք բազմաթիվ նման դեպքերից ընդամենը մի քանիսը: Ինչպե՞ս մահացան մարդկության հայտնի դեմքերը:

 

Պետրո Արետինո - Վերածննդի դարաշրջանի իտալացի դրամատուրգ Պետրո Արետինոն լսելով մի շատ զավեշտալի անեկդոտ, լիաթոք ծիծաղից ընկնում է և գանգը ջարդում: Համաձայն մեկ այլ տեսակետի՝ նա մահացել է ծիծաղելու ընթացքում սրտի կաթվածից:

 

Սիգուրդ Ամենակարող - 892 թվականին  Սիգուրդ Ամենակարողը  կապել է իր թամբին պարտված թշնամու գլուխը. Ճանապարհին ատամները խրվում են իր ոտքի մեջ, վերքի մեջ անցնում է ինֆեկցիա, ինչն էլ Սիգուրդ Ամենակարողի մահվան պատճառը դարձավ:

 

Ադոլֆ ՖրեդերիկՇվեդիայի թագավոր Ադոլֆ Ֆրեդերիկը մահացել է 1771 թվականի փետրվարի 12-ին՝ Ստոկհոլմում չափից շատ ուտելու արդյունքում:

 

Մարկուս Հարվի - Հանրահայտ սևամորթ ազգայնական, ով ամերիկայից աքսորվել էր հետ` Աֆրիկա: Հարվին մահացավ կրկնակի ինսուլտից՝ 1940թ. հունիսի 10-ին, երբ թերթում կարդաց, իբր մահացել է մենակության ու աղքատության մեջ:

 

Ալան Սպեյսի - Բրիտանացի վարորդ, ով զոհվել է մեքենաների մրցավազքի ժամանակ:  Վարելու ընթացքում թռչունը թռել է նրա դեմքի ուղղությամբ, ինչի արդյունքում կորցրել է վերահսկողությունը և վթարի ենթարկվել:

 

Մարթա Մենսֆիլդ - Ամերիկյան համր կինոյի դերասանուհի Մարթա Մենսֆիլդն այրվել է լուցկու պատճառով. հագուստը վառվել է

 

Այսեդորա Դունկան -Պարուհի, շատերի կարծիքով՝ ժամանակակից պարի հիմնադիր Այսեդորա Դունկանը մահացել է դժբախտ պատահարից, երբ նրա երկար վզնոցը, փաթաթվելով մեքենայի  ետևի անիվին, շնչահեղձ է արել:

 

Լեսլի Հարվի - Մահացել է ելույթի ժամանակ՝ բարձրախոսի կարճ-միացումից

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ