16  02  2015

Հայտնի մարդիկ, որոնց համարում էին ապաշնորհ

Հայտնի մարդիկ, որոնց համարում էին ապաշնորհ

Ներկայացնում ենք ուշագրավ փաստեր, որոնք ապացուցում են, որ  ստեղծագործ մարդուն  ոչինչ չի կարող ստիպել ... Սա՝ «Ներեցեք, բայց դուք տաղանդ չունեք: Ավելի լավ է մի կողմ թողնեք ձեր ստեղծագործական փորձերը և հմտացեք մեկ այլ մասնագիտության մեջ» նախադասությանն ի հակառակ.

 

Ֆյոդր Շալյապին:  Ֆյոդր Շալյապինը և Ալեկսեյ Պեշկովը ուսանողական տարներին նյութական միջոցներ փնտրելու համար որոշեցին անցնել աշխատանքի երգչախմբում, հետագայում փորձեցին իրենց ուժերը լրագրության ոլորտում: Իրավիճակի պարադոքսը կայանում էր նրանում, որ Պեշկովին ընդունեցին երգչախումբ, սակայն լրագրության ասպարեզում նա մերժվեց: Հակառակ պատկերն էր Շալյապինի մոտ, նա օժտված էր գրական տաղանդով, սակայն երգչախմբում չնկատեցին նրա երաժշտական տաղանդը: Բարեբախտաբար կյանքը ամեն բան դասավորեց իր տեղերում և հետագայում աշխարհը ձեռք բերեց մեծ գրողի` Գորկիին և երաժիշտ` Շալյապինին:

 

Միխաիլ Վրուբյել: Կոնստանտին Կորովինի հիշողություններում  նկարագրված է հետաքրքիր մի դեպք. «Մի օր՝ 1884 թվականի ամռանը, Կորովինը և Վրյուբելը երբ ճաշում էին կիևյան  ռեստորաններից մեկում, հաշիվը գումարով փակելու փոխարեն Վրյուբելը առաջարկեց  ռեստորանի սեփականատիրոջը ջրաներկ: Սեփականատերը մեծ սկանդալ բարձրացրեց: 2 օր հետո Վրյուբելը բերեց գումարը և հետ ստացավ «Արևելյան հեքիաթի էտյուդը»: Մեկ դար է, ինչ նկարը զարդարում է Ռուսական թանգարանի հավաքածուն:

 

Ալֆոնս Մուխա:  «Տաղանդի բացարձակ բացակայություն» ահա այսպիսի կարծիք է հայտնել  պրոֆեսոր Լգոտը նկարիչ Ալֆոնս Մարիա Մուխի վերաբերյալ, ով ցանկություն ուներ ընդունվել Փարիզի գեղարվեստի ակադեմիա: Հարգարժան պրոֆեսորը չէր էլ պատկերացնի, որ քննությունները ձախողածը մի քանի տարի անց կդառնա Արտ-Նուվո ոճի իկոնան:

 

Ֆաինա Ռանևսկայա:  1992  թվականին Ֆաինան «Who is who» անգլիական հանրագիտարանի խմբագրական խորհրդի կողմից ճանաչվեց 20-րդ դարի 20 ականավոր դերասանուհիներից մեկը: Այնինչ մոսկովյան թատրոններից մեկում աշխատանքի ընդունվելու ժամանակ ռեժիսորի կողմից արժանացել էր «կատարյալ միջակություն» պիտակին:

 

Ուոլտ Դիսնեյ:  Միկկի Մաուսի «հայրիկը» և Սպիտակաձյունիկը, հոլիվուդյան կինոստուդիաների հիմնադիրներից, հարյուրից ավելի աշխարհահռչակ անիմացիոն կերպարների հեղինակ Դիսնեյը միշտ չէ, որ եղել է հաջողակ: Իր կարիերայի սկզբում նա հրատարակչություններից մեկում որպես ծաղրանկարիչ է ընդունվում աշխատանքի, սակայն շուտով հեռացվում է՝ «նկարել չկարողանալու և երևակայության բացակայության» համար:

 

Սթիվեն Սպիլբերգ:  Հայտնի ռեժիսորը չըդունվեց կինոֆակուլտետ՝ «անտաղանդ» լինելու պատճառով: Սակայն Սպիլբերգը չհանձնվեց: «Universal»-ում ցուցադրեց 20 րոպե տևողությամբ կարճամետրաժ «Emblin» ֆիլմը: Ընկերության ղեկավարությունն  անմիջապես պայմանագիր կնքեց երիտասարդ տաղանդի հետ:

 

Ալբերտ Էյնշտեյն: Նոբելյան մրցանակակիր Ալբերտ Էյնշտեյնը մինչև 4 տարեկանն ընդհանրապես չի խոսել, իսկ դպրոցում նրա համար ամենադժվար առարկան ֆիզիկան էր: Չնայած ընդունելության քննություններին ստացած ցածր գնահատականներին և  ուսուցչի այն եզրահանգման, իբր «նրանից ոչինչ դուրս չի գա», Էյնշտեյնը շարունակում էր հավատալ իր «ֆիզիկական» բացառիկությանը: Ինչպես Էյնշտեյնն է ասել, հարաբերականության տեսությունը ողջ աշխարհում ունակ էին հասկանալ ընդամենը 10 մարդ:

 

Ջուզեպպե Վերդի:  1832  թվականին Միլանի կոնսերվատորիա հայտնվեց շատերին անծանոթ երիտասարդ կոմպոզիտորը, ով համոզում էր տնօրենին լսել իր  գործերը: Տնօրենը լսելուց հետո ասաց. «Մի կողմ թողեք կոնսերվատորիա ընդունվելու գաղափարը:  Եթե դուք այդքան մեծ ցանկություն ունեք զբաղվել երաժշտությամբ, քաղաքային երաժիշտների շրջանակներում փնտրեք մասնավոր ուսուցչի»: Տասնյակ տարիներ անց Միլանի կոնսերվատորիան  պայքարում էր՝ Ջուզեպպե Վերդիի անվամբ կոչվելու իրավունքը ստանալու համար:

 

Լյուդվիգ վան Բեթհովեն: Բեթհովենն իր երաժշտության  ուսուցչի կողմից դպրոցական տարիներին արժանացել է «անհույս երաժիշտ» պիտակին:

 

Սերգեյ Պրոկոֆև: Քանի որ կար վախ, որ կձախողվի ողջ նվագախմբի և «Ռոմեո և Ջյուլետ» բալետի խմբի ելույթը, որոշեցին չեղյալ հայտարարել այն: Պրոկոֆևի ստեղծած  երաժշտությունը չափազանց բարդ էր և անհասկանալի՝ նույնիսկ պարային խմբի համար: «Չկա ավելի տխուր պատմություն, քան բալետում Պրոկոֆևի երաժշտությունը»: Ահա այսպիսին էր գործընկերների կարծիքը:

 

Դմիտրի Մենդելեև: Մենդելեևը ձախողեց քիմիայի քննությունները Պետերբուրգի համալսարանում և ավելի լավ պատրաստվելով՝ ընդունվեց մանկավարժական համալսարան: Քիմիկոսն ու բազմակողմ գիտնականը 1869թ. բացահայտեց քիմիական տարրերի պարբերականության օրենքը:

 

Ցանկը կարելի է շարունակել: Զբաղվեք սիրելի գործով, հավատացեք ինքներդ ձեզ և մի կասկածեք ձեր ընտրյալ լինելուն:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ