10  02  2015

Հետաքրքիր փաստեր Կոկո Շանելի կյանքի մասին

Հետաքրքիր փաստեր Կոկո Շանելի կյանքի մասին

Կոկո Շանելը մտել է մոլորակի 100 ամենաազդեցիկ  մարդկանց շարք: Այս փխրուն կինը մեր կյանք է բերել այնպիսի սովորություններ, առանց որոնց մեզ չենք կարող պատկերացնել: Մեծ է նրա ազդցությունը նորաձևության աշխարհում:

Ընդ որում, այդ ազդեցությունը չի սահմանափակվում միայն նորաձևությամբ: Նա փոխել է կանանց, նրանց վարքը, նրանց դերը կյանքում: Նրան հատկապես շատ գրավել են տղամարդու բաճկոնները: Երբեմն շատերը համարում են, որ նրա ներդրումը նորաձևության մեջ սահմանափակվում է փոքր, սև հագուստներով, որը, ինչպես հայտնի է, պետք է լիներ ցանկացած կնոջ պահարանում, սակայն սրանով Կոկոն չի սահմանափակվում:

Այժմ առանձնացնենք մի քանի հետաքրքիր փաստեր, որոնց մասին շատերը չեն լսել.

  • Կոկո Շանելը սիրել է գրպաններ: Նա վստահ էր, որ կանացի իրերի մեջ հաճախ պակասում է տղամարդու հագուստին հատուկ այդ դետալը: Նա գրպանը կարևորում էր ոչ միայն հագուստի մեջ, այլ նաև՝ աքսեսուարների: Մինչ օրս Chanel պայուսակների գլխավոր դետալը համարվում է գրպանը:
  • Շանելի մոտ ամեն ինչ սկսվեց որպես հոբի: Նա ստեղծեց կանացի գլխարկներ, որոնք ավելի ուշ գրավեցին Փարիզի արիստոկրատուհիների սրտերը: Նրա գլխարկներից շատերը  այդ ժամանակի համար  չափազանց նորարարական էին: Եվ միայն որոշ ժամանակ անց արտասովոր իրերի նախագծման հոբբին Շանելի համար դարձավ մի ողջ կյանքի զբաղմունք:
  • Նա ի սկզբանե աշխատել է որպես վաճառողուհի գործվածքների կրպակում: Քչերին է հայտնի, որ մինչև հայտնի դառնալը, նա եղել է հասարակ գրագիր գործվածքների փոքրիկ խանութում:
  • Կոկոն առաջինն էր, ով գնաց մարքեթինգային հետաքրքիր հնարքի: Նա օգտագործեց հայտնիներին՝ իր կողմից ստեղծած  իրերի հանրահռչակման նպատակով: Դրանից հետո ամենահաջողակ շատ դերասաններ դարձան այդ ապրանքանիշի տարբեր տարիների դեմքը: Այսօր ամեն մի մոդել երազում է դառնալ  Chanel-ի դեմքը, քանի որ դա համարվում է  հաջողության և ճանաչման նշան:
  • Կոկո Շանելը նորաձևություն բերեց արևայրուքը: Թուխ մաշկը Շանելի շնորհիվ նորաձև դարձավ շատ պատահական: 1923 թվականին կրուիզի ժամանակ Կոկոի մաշկը դարձել էր սովորականից շատ ավելի թուխ, իսկ հասարակությունն էլ թռցրեց այդ «թրենդը», երբ Կոկոն այդ տեսքով հայտնվեց Կաննում:
  • Հատկանշական է նաև այն փաստը, որ  Շանելը ապրել է հյուրանոցում: Ritz հյուրանոցը, որը Փարիզի լավագույն և ամենաշքեղ հյուրանոցներից մեկն էր, Շանելը համարել է իր տունը և ապրել այնտեղ ավելի քան երեսուն տարի:
  • 5-ը Կոկո Շանելի սիրելի թիվն էր: Նա գուցեև սնահավատ է եղել, սակայն իր կյանքի մի շարք երևույթներ և իրադարձություններ կապված են 5 թվի հետ: Chanel N5 բույրը իզուր չի ստացել նման անուն: Սա եղել է բույրերի 5-րդ տարատեսակը, որն ամենաշատն է դուր եկել Շանելին: Chanel N5-ը  ներկայացվել է հանրությանը 1921 թվականի մայիսի 5-ին (մայիս-5րդ ամիս): Պատահականությու՞ ն էր սա, թե՞ համընկում:
  • Ողջ աշխարհում Chanel N5  ֆլակոնը վաճառվում է ամեն 30 վայրկյանը մեկ:
  • Շանելը երբեք ամուսնացած չի եղել: Ունեցել է մեծ թվով երկրպագուներ, գործընկերների գրեթե մեծ մասը եղել են  տղամարդիկ, սակայն նա այդպես էլ չի ամուսնացել: Նրա ժամանակակիցները ասում էին, որ նորաձևության արվեստը նրա համար միշտ ավելի առաջնային  էր:

     

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ