25  02  2016

Ֆեյսբուքը «լայք»-ի կողքին նշաններ է ավելացրել

Ֆեյսբուքը «լայք»-ի կողքին նշաններ է ավելացրել

Ֆեյսբուքը ստեղծել է 5 այլընտրանքային լայքեր: Բացի «Հավանում եմ» «կոճակից», այժմ  կարելի է դնել սիրտ, ծիծաղ, արցունքներ, զարմանք կամ զայրույթ արտահայտող այս 5 «զմայլիկները»:

Ինչի՞ համար է սա. Որպեսզի օգտատերին հնարավորություն տրվի  արտահայտել նյութի, նկարի վերաբերյալ իր տարբեր էմոցիաները:

Մի շարք օգտատերեր գանգատ են ներկայացրել, թե որոշ գրառումների տակ «հավանում եմ» նշան դնելն անտեղի է: Օրինակ «լայք»-ը տարօրինակ է, եթե ինչ որ մեկը  հաղորդում է վատ նորություն:

Միաժամանակ 2 ռեակցիա 1 գրառման  տակ հնարավոր չէ:

Այս նոր պատկերակները  հնարավոր է փոխել և դարձնել սովորական «հավանում եմ»:

Մեկնաբանություններում պատկերակներ դնել հնարավոր չէ:

Եթե նախկինում ասում էինք, որ ես այս գրառմամբ հավաքել եմ  2000 «լայք», այժմ կարող ենք ասել, որ ես հավաքել եմ 2000 «ռեակցիա»:

Ի՞նչպես իմանալ՝ քանի տարբեր պատկերակ ունենք մենք. Հարկավոր է սեղմել գրառման տակ արված լայքերի թվի վրա: Վերևում կտեսնեք, թե քանի պատկերակ են դրել ձեր գրառմանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ