06  08  2015

Google-ից օգտվելու 9 կանոն, որ մենք չգիտենք

Google-ից օգտվելու 9 կանոն, որ մենք չգիտենք

Օգտվել ինտերնետից կարող են բոլորը, նույնիսկ երևեխաները, իսկ «Google» ամենահայտնի օգնականն է անհրաժեշտ ինֆորմացիայի փնտրման հարցում: Եվ  հաճախ է պատահում, երբ որոնողական համակարգում գրելով որևէ բառ, անհրաժեշտ է լինում  վատնել մեր թանկագին ժամանակը հազարավոր անպետք կայքերից  ավելորդ ինֆորմացիան դեն շպրտելու վրա: Կան հատուկ կանոններ ճիշտ որոնում կատարելու համար, որոնց մասին քչերը գիտեն:

1. Ինչպե՞ս գտնել հստակ նախադասությունը կամ բառակապակցությունը

Չակերտներ « » օպերատորի օգնությամբ , չակերտներում գրեք նախադասությունը կամ բառակապակցությո, և Google-ը կփնտրի էլեկտրոնային էջը, որտեղ կա ճիշտ այդպիսի նախադասություն:

Օրինակ՝  [ «Ասում եմ, ոչխար ա կորել, ոչխար» ]

2. Ինչպե՞ս գտնել մեջբերումը, որում բառ է բաց թողնված:

Մոռացե՞լ եք մեջբերման մեջ որևէ բառ: Վերցրեք ամբողջական մեջբերումը չակերտների մեջ, իսկ բաց թողնվաց բառի փոխարեն դրեք * աստղիկը *: Մեջբերումըկգտնվի բաց թողնված բառի հետ միասին:

Օրինակ՝ [ «Մենք ենք * սարերը» ]

3. Ինչպե՞ս գտնել մի քանի բառերի միջից որևիցե մեկը

Պարզապես թվեք բոլոր տարբերակները ուղահայաց գծով՝ | : Google-ը կփնտրի փաստաթղթեր այս բառերից ցանկացածով:

Օրինակ՝ [ կարմիր | կապույտ | ծիրանագույն ] կամ [ բնակարան Ավան |  Բանգլադեշ | Դավթաշեն ]

4. Ինչպե՞ս գտնել բառեր մեկ նախադասության սահմաններում:

Օգտագործեք հետևյալ օպերատորը՝ &: Եթե 2 բառ միավորենք այս նշանով, ապա Google-ը կգտնի փաստաթղթեր, որտեղ այդ բառերը կլինեն մեկ նախադասությունում:

Օրինակ՝ [ Հանրապետության հրապարակ & շատրվան ]

5. Ինչպե՞ս գտնել փաստաթուղթ, որը պարունակում է  կոնկրետ մեր ցանկացած բառը:

Բառից առաջ դրեք պլյուս նշանը առանց բացարկի: Կարող եք նշել մի քանի պարտադիր բառ։

Օրինակ՝ [ Մաշտոցի պողոտա+Մատենադարան ]

6. Ինչպես բացառել բառը՝ որոնումից:

Դրեք մինուս նշանը այն բառից առաջ, որը չեք ուզում տեսնել պատասխաններում: Նման կերպ կարելի է բացառել մի քանի բառեր:

Օրինակ՝ [ իդեալ տղամարդ-կերամիկա–խանութ ]

7. Ինչպես փնտրել կոնկրետ կայքում:

Սրա համար օգնության կգա Site օպերատորը: Այն թույլ է տալիս ուղիղ հարցման մեջ նշել կայքը, որում պետք է փնտրվի: Միայն անհրաժեշտ է site բառից հետո դնել վերջակետ:

Օրինակ՝ [ քննարկում site:yerevan.today]

8. Ինչպե՞ս փնտրել կոնկրետ տիպի փաստաթուղթ:

Այս դեպքում մեզ անհրաժեշտ է mime օպերատորը: Գրեք mime բառը, այնուհետև դրեք վերջակետ և գրեք փաստաթղթի տեսակը, որը ձեզ անհրաժեշտ է (pdf կամ doc):

Օրինակ՝ [ հայկական դրամի օրինակ mime:jpg ]

9. Ինչպե՞ս կայքում գտնել նյութ մեր ցանկացած լեզվով:

Այս դեպքում մեզ օգնության է հասնում lang օպերատորը: Lang բառից հետո պետք է դնել վերջակետ և գրել, թե որ լեզվով է մեզ անհրաժեշտ փաստաթուղթը: Եթե հայերենով է անհրաժեշտ, ապա պետք է նշել am, եթե  ռուսերեն՝ ru, անգլերենով՝ en, ֆրանսերենով՝ fr:

Օրինակ՝ [ համով շաուրմա lang:am ]

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ