20  06  2015

Ինչպե՞ս ենք աննկատ կործանում մեր կյանքը

Ինչպե՞ս ենք աննկատ կործանում մեր կյանքը

Երբեմն մեզ թվում է, իբր մեր կյանքում  ինչ որ բան այն չէ: Ուրախ կլինեինք փոխել այն, բայց թե կոնկրետ ինչը՝ չգիտենք:

Կյանքը ուղիղ գիծ չէ: Այն գրաֆիների և գրությունների հավաքածու չէ: Նորմալ է, եթե  ինչ-որ տարիքում դուք չեք հասցրել ավարտել համալսարանը, ամուսնանալ, գտնել ստաբիլ աշխատանք և այսպես շարունակ: Եթե դուք չեք ամուսնացել  մինչև 25 տարեկանը կամ չեք դարձել վիցե-նախագահ մինչև 30 տարեկանը, միևնույն է՝ աշխարհը չի պատրաստվում քննադատել ձեզ դրա համար:

Կարող եք գտնել այն ամենը, ինչ ձեզ ոգեշնչում է: Դուք նաև ունեք ժամանակը տնօրինելու իրավունք: Չգիտես ինչու՝ շատերն են մոռանում դրա մասին:

Դեռ դպրոցական նստարանից մենք սկսում ենք կազմել մեր ողջ կյանքի  ծրագիրը: Ընդունվում ենք համալսարան, անցնում ենք աշխատանքի և այսպես շարունակ: Մի գեղեցիկ օր արթնանում ենք դեպրեսիվ վիճակում: Զգում ենք, որ ինչ-որ բան ճնշում է մեզ, մինչդեռ դրա պատճառը հասկանալ չենք կարողանում:

Կործանում ենք կյանքը՝ կողակցի սխալ ընտրությամբ: Սերը, որը ահագնանում է հարմարությունից, սերը, որը ծաղկում է ինչ որ մեկի հետ քնելու անհրաժեշտությունից, և սերը, որը բավարարում է ուշադրության հետ կապված մեր պահանջմունքները, այլ ոչ թե կրքի, նման սերը չի ոգեշնչի, որպեսզի մենք արթնանանք առավոտյան ժամը 6-ին և գրկենք մեր կողքին քնած մարդուն: Ձգտեք գտնել հիմնավոր սեր, հարաբերություններ, որոնք կստիպեն դառնալ ավելի լավ կին կամ ամուսին: Մենք հաճախ ենք ինքներս մեզ ասում, որ չենք ուզում միայնակ մնալ: Եղեք մենակ, սնվեք մենակ, քնեք մենակ: Որոշ ժամանակ անց շատ բացահայտումներ կանեք: Դուք կաճեք, կգտնեք այն, ինչը ոգեշնչում է ձեզ, կղեկավարեք և կվերահսկեք ձեր երազանքներն ու համոզմունքները: Եվ երբ կգտնեք այնպիսի մարդու, ով ձեր ամեն բջիջին կստիպի պարել, դուք ավելի վստահ կլինեք այդ մարդու հարցում, հետևաբար վստահ կլինեք ինքներդ ձեր նկատմամբ:

Կործանում ենք կյանքը՝ թույլ տալով անցյալին ղեկավարել մեզ: Կյանքում շատ բաներ կարող են պատահել՝ հիասթափություններ, տհաճ զգացումներ, օրեր, երբ կզգաք ձեզ ոչ պետքական մարդ: Նման պահերը մնում են մեզ հետ: Բայց մենք չենք պետք է թույլ չտանք, որ դրանք ազդեն մեզ վրա: Եթե ամեն տհաճ իրադարձություն ազդի մեզ վրա, հետևաբար կյանքը բացասաբար կընկալենք: Եթե անցյալում չթողնեք բոլոր տհաճ պահերը և հիշողությունները, կունենաք բազմաթիվ անհաջողություններ:

 

Կործանում ենք կյանքը, երբ  համեմատում ենք մեզ այլոց հետ: Ինստագրամում ձեզ հետևողների քանակը չի մեծացնի կամ փոքրացնի ձեր արժեքը: Ձեր բանկային հաշվին եղած գումարը չի ազդի երջանիկ, ինտելեկտուալ լինելու վրա: Այն մարդը, ով ունի  2 անգամ ավելի շատ հարստություն, քան ձերն է, չի զգում կրկնակի երջանկություն:

Կործանում ենք կյանքը՝ զրկելով մեզ զգացմունքներից: Բոլորս վախենում ենք շատ խոսել, խորապես զգալ, որպեսզի մարդիկ չիմանան, թե որքան շատ ենք մենք զգում նրանց կարիքը և թե՝ որքան մեծ է նրանց նշանակությունը մեր կյանքում: Ցույց տալով մեր յուրահատուկ վերաբերմունքը ինչ որ մեկի նկատմամբ, դառնում ենք խոցելի, սակայն դրանում ոչ մի ամոթալի բան չկա: Ընդհակառակը, դուք կմերկացնեք հոգին և կլինեք ազնիվ նրանց հետ, ովքեր կարևոր են ձեզ համար: Թող որ այն աղջիկը, ով ձեզ դուր է գալիս և ոգեշնչում, իմանա դրա մասին: Ընկերների ներկայությամբ  արտահայտեք մոր նկատմամբ ձեր սերը: Բաց եղեք, մի դարձեք քար, եղեք ուժեղ ձեր սերն արտահայտելիս:

Կործանում ենք կյանքը, երբ դիմանում ենք դրան: Երբ դուք հարմարվում եք քչի հետ, մինչդեռ սկզբնապես ցանկանում էիք ավելին ունենալ,  կործանում եք  բոլոր այն հնարավորությունները, որոնք ապրում են ձեր ներսում: Այս դեպքում խաբված եք ոչ միայն դուք, այլև ձեր հնարավորությունը: Միգուցե հաջորդ Միքելանջելոն հենց դուք եք:

Կյանքը և աշխատանքը, կյանքը և սերը անքակտելիորեն կապված են: Մենք պետք է ձգտենք  արտասովոր աշխատանքի և ունենանք արտասովոր սեր: Միայն այդ ժամանակ մենք  կճանաչենք կյանքի ողջ բազմազանությունը ու կհասկանանք, թե ինչ է երջանկությունը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ