16  06  2015

Պատասխանատու մարդու 8 հատկանիշ

Պատասխանատու մարդու 8  հատկանիշ

Սովորական պատմություն. կան մի շարք նախաձեռնություններ, որոնք անհրաժեշտ է իրագործել եռամսյակի վերջում: Աշխատանքային  պլանի հետ բոլորը համաձայն են, և հավաքվածներից յուրաքանչյուրն ասում է, որ իր ներդրումը կունենա  պլանի իրագործման գործընթացում: Մինչդեռ, երբ եռամսյակն ավարտվում է, պարզ է դառնում, որ քչերն են մասնակցություն ունեցել: Բանը նրանում չէ, որ աշխատակիցները վատն են կամ աշխատել են անհոգ: Խնդիրն այն է, որ նրանցից ոչ ոք չի ունեցել պատասխանատվության զգացում: 

Մարդիկ հաճախ չեն հասկանում անհատական պատասխանատվության և, առհասարակ, պատասխանատվության միջև տարբերությունները: Տարբերությունը շատ պարզ է. խնդիրներն ու նախաձեռնություններն իրագործել կարող են բոլորը: Մինչդեռ անհատական պատասխանատվությունը ընկած է ընդամենը մեկ հոգու վրա, ում աշխատանքը կգնահատվի ծրագրի ավարտին:

Դժվար է գտնել այնպիսի մարդկանց, ովքեր ունեն պատասխանատվության մեծ զգացում, քանի որ դա պետք է լինի աշխատողի էության մեջ, այլ ոչ թե պարտադրվի ղեկավարության կողմից:

Ներկայացնենք բոլոր այն 8 սովորությունները, որոնք  մարդիկ, չվախեննալով  անհատական պատասխանատվությունից, դարձնում են իրենց առօրյա կյանքի մի մասը.

  • Նրանք պատասխանատվությունն իրենց վրա են վերցնում: Երբ պատասխանատվություն է դրվում մարդկանց վրա, նրանք հաճախ  ձգտում են խուսափել դրանից:  Նրանք, ովքեր ունեն զարգացած անհատական պատասխանատվություն, ակտիվորեն իրագործում են  իրենց վրա դրված խնդիրները: Նրանք անում են հնարավոր ամեն բան, որպեսզի ոչ ոք չանհանգստանա իրեն վստահված աշխատանքի իրագործման համար:
  • Նրանք արդարացումներ չեն փնտրում: Եթե այստեղ և այս պահին ինչ որ բան այն չէ, ապա պետք չէ փնտրել մեղավորներ: Դա ժամանակի և էներգիայի անիմաստ վատնում է: Ընդամենը պետք է գտնել ելքեր ստեղծված իրավիճակից: Նրանք չեն փորձում  արդարացումներ փնտրել իրենց ձախողումների համար:
  • Նրանք  պահպանում են ժամկետները:  Նրանք գիտակցում են, որ յուրաքանչյուր ծրագիր ժամանակավոր է, իսկ ճշտապահությունը կարևոր պայման է նպատակներին հասնելու համար: Վստահությունը, որը նրանք ձեռք են բերել շրջապատում, արդյունք է ամեն րոպեն խելացի օգտագործման:
  • Նրանք  են տնօրիում իրենց ճակատագիրը: Նրանք չեն ակնկալում վերահսկողություն կամ ստուգումներ ուրիշների կողմից, այլ սրա փոխարեն  ակտիվ ու բարեխղճորեն  աշխատում են  թիմի հետ՝ նպատակ դնելով շուտ ավարտել ծրագիրը:
  • Նրանք վերահսկում են իրենց զգացմունքները: Կարևոր ծրագիր իրագործելիս, զգացմունքային լարվածությունը միայն կարող է խանգարել: Պատասխանատվության զգացում ունեցող մարդիկ գիտեն, որ  բացասական զգացմունքները կարող են վնսա հասցնել արտադրողականությանը: Նրանք թույլ չեն տալիս զգացմունքային գործընկերներին խանգարել իրենց:
  • Նրանք  կառավարում են սպասումներով: Անորոշությունը  հանգեցնում է անգործության: Պատասխանատվության մեծ զգացում ունեցող մարդիկ հստակ գիտեն՝ երբ ինչ անել: Նրանք մանրամասն քննում են նախագիծը. եթե առաջանում են խնդիրներ, նրանք գնահատում են այն, բացառում և շրջահայացորեն վերաբերվում բոլոր հետաքրքրված անձանց, որպեսզի  վստահ լինեն, որ բոլորը ծանոթացել են և համաձայն են արդյունքների հետ:
  • Նրանք փոխգործակցում են այլոց հետ:  Ամեն խնդիր չէ, որ կարող է իրագործվել միյն մեկի ջանքերով: Պատասխանատվոթյան զգացում ունեցող մարդիկ կարողանում են  օգտագործել իրենց հասանելի ռեսուրսները: Նրանք առավելագույնս ռեալիզացնում են  մարդկանց ողջ պոտենցիալը՝ գրավելով նրանց, ինչի շնորհիվ վերջիններս մեծ ներդրում են ունենում աշխատանքում:
  • Նրանք չեն սպասում գովասանքների:  Միշտ էլ հաճելի է լսել գովեստի խոսքեր: Սակայն հազիվ թե գովասանքը տեղին լինի այն դեպքում, երբ  նախագիծն իրագործվի ոչ ամբողջությամբ: Պատասխանատվության զգացումով մարդիկ հաճույք են ստանում, երբ ավարտում են նախագիծը ճիշտ ժամանակին: Քաջալերանքը միայն կարող է բոնուս լինել հետագայում էլ ավելի լավ աշխատելու համար:

 

Այս բոլոր կետերը Դարձրեք  Ձերը և հավատացած եղեք, որ կդառնաք մեկը, ում  անվերապահորեն վստահում են թե մրցակիցները և թե գործընկերները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ