06  06  2015

Աշխարհում ամենամեծ ծովագնացության նավը

Աշխարհում ամենամեծ ծովագնացության նավը

Մի պահ պատկերացրեք Լաս Վեգաս թաղամաս,  որը լողում է քաղաքից քաղաք: Պատկերացրեք 7500 մարդկանցով նավ, ընդ որում մոտ 2500-ը նավի աշխատակազմն է: Սրան ավելացրեք սառցե սահադաշտ, վոլեյբոլի, գոլֆի դաշտեր, բոուլինգի դահլիճներ, ֆիտնես կենտրոններ, սպա սրահներ, լողավազաններ, և կստացվի ամենամեծ նավը՝  Allure of the Seas-ը

Այն իրենից ներկայացնում է մի քանի՝ մեկը մեկից անկախ ձեռնարկություններ: Մի խումբն աշխատում է նավիգացիայի վրա, մյուսը՝ հյուրանոցներով և հյուրերին տեղավորելով, երրորդն ամեն օր կերակրում է  հազարավոր մարդկանց, մյուսն էլ կազմակերպում է  հյուրերի ժամանցը և այսպես շարունակ:  Նման ծովային հսկայի կենսագործունեությունը շատ բարդ է և հետաքրքիր: Ինչի մասին էլ կխոսենք ստորև

Ինչպես տուրիստներից մեկն է պատմում, սովորաբար նավի ճոճքից հաճախ է սրտխառնոց ունենում: Մինչդեռ այստեղ տպավորությունն այնպիսին չէ որ ծովի վրա ես: Մախինան այնքան մեծ է, որ ոչ մի ճոճք չի զգացվում: «Մենք անցանք 6 բալանոց փոթորիկներ, ալիքները 4,2 մետր բարձրության էին: Նավը անշարժ էր, ինչպես եգիպտական բուրգերը»

Ամեն հարկում և ամեն սրահում կան յուրահատուկ  սխեմաներ և ցուցանշաններ: Սպիտակով առանձնացվածները հյուրանոցն է, մանուշակագույն զոնան՝ հասարակական վայրերը:

Վերին տախտակամած

Հասարակական վայրերը շատ են… Բոլոր վայրերով միանգամից շրջելը շատ դժվար է

Նավն իրենից ներկայացնում է 2 զուգահեռ տներ, որոնց առջևից և ետևից միավորում է հատուկ հարմարանք: Դրանց միջև ազատ տարածություն է՝ կանաչ գոտիով

Լողավազանները բավականին շատ են՝ ցանկացած ճաշակի և գույնի: Կան մեծահասակների, մանկական, շատրվաններով լողավազաններ

Մինի-Գոլֆ

Վոլեյբոլի և բասկետբոլի խաղահրապարակներ

Կան պինգ-պոնգ խաղալու մի քանի սեղաններ

Zip Line արագընթաց վայրէջք ճոպանով՝ նավի մի մասից մյուսը

Կան 2  ալիքներ, որոնց վրա կարելի է սահել: Մեկը սկսնակների համար է, մյուսը՝  քիչ թե շատ փորձառուների

Վերին տախտակամածն ունի թևեր, որոնք դուրս են գալիս նավի կորպուսից: 2 թևերի վրա կան ջակուզիներ, որոնք 18-րդ հարկում են գտնվում

Մի քանի տախտակամածերում մուտքն արգելված է: Ծածկերի կառուցվածքն այնպիսին է, որ մաքսիմալ պաշտպանում է քամուց՝ միևնույն ժամանակ պահպանելով բաց տարածությունում լինելու զգացումը

 

Նավի առջևի մասում կան 3 լողավազաններ

Այժմ եկեք տեսնենք, թե ինչ է գտնվում նավի «տների» մեջ: Նավախելի վրա կան բառեր, այգիներ, կինոթատրոններ

Երեկոյան ժամերին կինոթատրոնում հանդես են գալիս ակրոբատներ

Central Park-ի մյուս կողմում բաց տարածություն է, որտեղ կան մինչև 8 հարկ բարձրության ծառեր:

Կանաչ գոտին բաղկացած է 2 մասից

Այժմ բարձրանանք 8-րդ հարկ

Ապակե տանիքները  նախատեսված են  զբոսանքի համար: Այստեղ կան փողոցներ, թռչուններ, որոնք երգում են, և տպավորությունն այնպիսին է կարևծես բնության գրկում ես

Այս գոտում են գտնվում միջազգայնորեն հայտնի ռեստորանները և խանութները

Ալպինիզմի սիրահարների համար կան 2 պատեր

Central Park-ի բառերը

Կինոթատրոն

Նավի առջևամասում առկա է  ինքնաթիռի հրապարակ

Central Park-ի 5-րորդ հարկում  կան խանութներ, կարաոկե բարեր, նույնիսկ՝ Սթարբաք:

Հնաոճ ավտոմեքենա՝ հմայքն ու շքեղությունն ապահովելու նպատակով

Չորրորդ հարկում կան   խաղատներ և գիշերային ակումբներ: Ազարտային հաստատությունները բացվում են այն ժամանակ, երբ նավը  լքում է   այս կամ այն պետության   ջրային տարածքը

Կենտրոնական դահլիճ՝ նախատեսված շոուների և համերգների համար

Նավաստիների համար նախատեսված վայրում մարդկանց մուտքն արգելված է: Նկարում մուտքի իրավունք են ստացել լրագրողները

Նավը ղեկավարում է ոչ թե նավապետը այլ առաջին սպան, ում անունն է Գեննադի. Նա Օդեսայից է

Երբ նավը կառանում է նավահանգստում, սպան  օգտագործում է աջ ու ձախ ելքերը

Այստեղ ևս կա կառավարման համակարգ

Այստեղից հիանալի երևում է նավակողը և սա թույլ է տալիս կայանել առանց միջադեպերի

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ