30  05  2015

Երբ երկրում կա Երջանկության նախարարություն

Երբ երկրում կա Երջանկության նախարարություն

Բութանը միակ պետությունն է աշխարհում, որի պաշտոնական կրոնը տանտրիկ բուդդիզմն է:

Դա է պատճառը, որ իշխանությունը հիմնական նպատակ է  հայտարարել յուրաքնչյուր քաղաքացու երջանկության ձգտումը: Դա նաև ամրագրված է օրենսդրությունում: 2008 թվականի նոյեմբերի 24-ին ստեղծվել է Ազգային երջանկության հանձնաժողովը:

«Ա՞րդյոք դուք երջանիկ եք» հարցը  տրվում է մարդահամարի ընթացքում: Վերջին մարդահամարի ժամանակ, որը անցակացվել է 2005 թվականին,  բնակչության 45.2 տոկոսը պատասխանել է, որ շատ երջանիկ է, 51.6 տոկոսը, որ երջանիկ է, և միայն 3.3 տոկոսը այնքան էլ երջանիկ չի եղել:

Բութանը աշխարհում միակ երկիրն է, որտեղ կա Երջանկության նախարարություն, այդպես երջանկությունը դրված է ազգային քաղաքականության առանցքում:

Այն իսկապես հիանալի երկիր է՝ առանց սովի և հանցագործության, որտեղ մարդիկ ուրախ են ապրում՝ չիմանալով ինչ է պատերազմն ու աղքատությունը: Բնակիչները բաց են ու հյուրասեր: Նրանց չի փչացրել ժամանակակից աշխարհը, և նրանք զգուշորեն պահպանում են ազգային ավանդույթները:

Այստեղ կենդանիներ սպանելն արգելված է: Այդ պատճառով գրեթե բոլորը բուսակեր են: Ինչպես նաև արգելված է քիմիական պարարտանյութերի ներկրումը, և այն, ինչ աճում է հողի վրա, էկոլոգիապես մաքուր է:

Հետաքրքիր առանձնահատկություն է նաև համարվում այն, որ Բութանում անտառները չեն հատվում:

Երկիրը մինչ օրս քիչ է ուսումնասիրված, իսկ  հարավային կենտրոնական տարածքներն անմարդաբնակ են, և կենդանական ու բուսական աշխարհի հսկայական պարաշներ են պարունակում:

Այս ամենը Բութանը պահպանել է շատ պարզ պատճառով՝ արգելվել է որսը և անտառահատումը: Թագավորությունը լիարժեքորեն իրեն ապահովվում է սննդով և հագուստով: Այս ամենով հանդերձ, գրեթե բոլորը տարազ են կրում:

Օքսֆորդում կրթված թագավորն այժմ ձգտում է մեծացնել կապերը այլ երկրների հետ՝ պահպանելով երկրի անկախությունը և մշակույթը: Լուսանկարներում Բութանի բնակիչներն են ու երկրի տեսարժան վայրեը:

Բուդդայական վանք Paro Takstang. հայտնի է, նաև  որպես «Վագրի որջ»: Առաջին վանքը կառուցվել է այս լեռան վրա 1692 թվականին:

Լուսանկարի աջ կողմում Paro բերդն է:

Հիմալայան Jomolhari լեռը. այն սուրբ է համարվում:

Բութանի մայրաքաղաքի՝ Թհիմփհուայի տոնական միջոցառման պարի փորձի ընթացքում: 

Բութանի առևտրականները պատրաստում են մեծ պաստառ՝ թագավորի և թագուհու լուսանկարներով:

Հարսանիքի ժամանակ, 1000-ավոր բնակիչների աչքերի առջև, Բութանի թագավոր Ջիգմե Սինգայ Վանգչուկը համբուրում է թագուհուն:

Թագուհուն ողջունելու ժամանակ Բութանի թագավորը գրկել է փոքրիկ երեխայի:

Տեղացիները վազում են մեծ կրակվող դարպասների միջով՝ կրակի օրհնության փառատոնի ժամանակ: Նրանք համարում են, որ այդկերպ կկարողանան ազատվել մեղքերից:

50 տարի առաջ Բութանը ֆեոդալական էր, միջնադարյան վայր՝ առանց ճանապարհների, առանց համապատասխան դպրոցների ու հիվանդանոցների, և արտաքին աշխարհի հետ թույլ կապով: Հիմա կրթությունն ու առողջապահությունն անվճար են, իսկ կյանքի միջին տևողությունը 40-66 տարի է:

Մեծ երջանկության պալատը՝ Բութանի ամենամեծ կառույցներից մեկը:

Հետևելով ավանդույթին՝ շատ ընտանիքներ երեխաներին ուղարկում են միաբանություն:

Վանք՝ Հաա բլրի հովտում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ