28  05  2015

Եվրոպայի 10 լավագույն օդանավակայանները

Եվրոպայի 10 լավագույն օդանավակայանները

Օդային փոխադրումների  պահանջարկը Եվրոպայում աճում է աննախադեպ տեմպով. զարմանալի չէ, որ  դրա հետ մեկտեղ աճում է առաջին դասի օդանավակայաններ ունենալու անհրաժեշտությունը: Վերջերս Skytrax  ավիացիայի ոլորտում առաջատար փորձագետներից մեկը  հրապարակել է World Airport Awards-ի իր ամենամյա մրցանակների  արդյունքները, որոնք ներառում են Եվրոպայի լավագույն օդանավակայանների ցանկը: Վարկանիշը հիմնված է  112 երկրներից շուրջ 13 մլն և ավել զբոսաշրջիկների ստացած տպավորությունների վրա: Ուսումնասիրության մեջ ներառված էր ավելի քան 550 օդանավակայան, որոնք դասակարգել են 39 չափորոշիչներով, այդ թվում՝ հարմարավետության, զուգարանների տեղավորվածության, աշխատակիցների լեզվական հմտությունների և այլն:

 

10. Լոնդոն Սիթի

Ուղևորները տարվա կտրվածքով 3,4 մլն են: Գտնվում է  Անգլիայի մայրաքաղաքի կենտրոնում և առաջարկում է զբոսաշրջիկներին հասցնել մինչև Լոնդոնի կենտրոնական թաղամաս: British Airways ավիաընկերությունն առաջարկում է հատուկ  թռիչք միայն բիզնես կարգի՝ մինչև Նյու Յորքի «Ջոն Քենեդի» օդանավակայան:

 

9. Մադրիդ, «Բարախաս» միջազգային օդանավակայան

Տարվա կտրվածքով ուղևորների թիվը հասնում է 39,7 միլիոնի: Այս օդանավակայանը համարվում է Iberia Airlines-ի և Air Europa-ի միջև օդային հանգույց: Ուղևորներին դուր է գալիս օդանավակայանի ոճային ճարտարապետությունը, սակայն դուր չի գալիս ճաշելու համար հատուկ վայրերի պակասը:

 

8. Բոնն՝ «Կելնի» օդանավակայանը

Ուղևորների թիվը տարեկան կազմում է 9,1 մլն: Գտնվում է Կելնից 15 կմ հեռավորության վրա  և համարվում է օդային հանգույց Germanwings էկոնոմ դասի ավիակապի համար: Ուղևորներին դուր է գալիս օդանավակային ժամանակակից  ճարտարապետությունը  և տերմինալների մաքուր ու հասանելի շենքերը:

 

7. Հելսինկի՝ «Վանտա» օդանավակայան

Ուղևորների թիվը տարեկան կազմում է 15,3 մլն: Գտնվում է ֆիննական մայրաքաղաքից 20 կմ հեռավորության վրա: Ուղևորները նախքան թռիչքը կարող են գտնել հետաքրքիր զբաղմունք՝ լինի դա այցելություն պատկերասրահ կամ օդանավակայանի թանգարան:

 

6. Կաստրուպ

Ուղևորների թիվը տարեկան կազմում է 24,1 մլն: Կոպենհագենը Հյուսիսային Եվրոպայի ամենաբանուկ քաղաքներից մեկն է, իսկ օդանավակայանը համարվում է հզոր բազա այնպիսի ավիաընկերությունների համար, ինչպիսիք են Scandinavian Airlines-ը և Norwegian Air Shuttle-ը:

 

5. «Ֆրանկֆուրտ-նա-Մայնե» միջազգային օդանավակայան:

Տարեկան ուղևորների թիվը հասնում է  58 միլիոնի: Այս օդանավակայանը եվրոպական օդանավակայանների շարքում 3-րդ տեղում է ուղևորահոսքերի տեսանկյունից: Այստեղ է գտնվում Lufthansa ֆլոտի բազան, որը բաղկացած է 270 ինքնաթիռներից: Ուղևորներին օդանավակայանը  դուր է գալիս նրանով, որ տերմինալների միջով հեշտ է քայլելը և հուշանվերներ գնելը: Մինչդեռ շատերն են գանգատվում էմիգրացիոն վերահսկողության բաժնում հերթերից:

 

4. «Սխիպխոպ»՝ Ամստերդամի օդանավակայանը:

Տարեկան ուղևորների թիվը հասնում է 52,6 մլն-ի: Եվրոպայի ամենամարդաշատ օդանավակայաններից մեկն է, որը սպասարկում է KLM, Transavia և Delta ավիաընկերություններին: Բացվել է 1916 թվականին և հայտնի է ժամանցն անցկացնելու այլընտրանքների առատությամբ: Օդանավակայանում անգամ գրադարան կա, որտեղ կարելի է հարմարավետ տեղավորվել և ընթերցել:

 

3. Խիտրոու

Ուղևորների թիվը տարեկան 72,4 մլն է: Լոնդոնի գլխավոր օդանավակայաններից է:  Ներկայում վերականգնողական աշխատանքներ են տարվում: Այն կապող հանգույց է  British Airways և Virgin Atlantic ևնկերությունների համար:

 

2. Ցյուրիխի օդանավակայան:

Ուղևորների տարեկան թիվը 24,9 մլն է: Գտնվում է  Ցյուրիխի կենտրոնից 12 կմ հեռավորության վրա: Կապող հանգույց է Շվեցարիայի տարբեր քաղաքների միջև: Ուղևորների համար օդանավակայանը  առաջարկում է վարձույթով  հեծանիվներ, չմուշկներ և այլն:

 

1. Մյունխենի օդանավակայան

Ուղևորների թիվը 38,7 մլն: Մյունխենի օդանավակայանը  գտնվում է Մյունխենի  կենտրոնից դեպի հյուսիս-արևելք և համարվում է Եվրոպայի ամենաբանուկ օդանավակայաններից մեկը: Հարևան դաշտում ուղևորները կարող են գոլֆ խաղալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ