27  05  2015

Աճուրդում վաճառված ամենաթանկ ավտոմեքենաները

Աճուրդում վաճառված ամենաթանկ ավտոմեքենաները

Այս տարվա մայիսին աճուրդին ներկայացված 1960 թվականի արտադրության Ֆերարի 250 SWB մակնիշի մեքենան կարծես գտել է իր տիրոջը: Նախնական գինը մոտավորապես 8 միլիոն ֆունտ ստերլինգ է: Կարծում եք շա՞տ բարձր գին է մեքենայի համար: Պարզվում է` ոչ:  Շքեղ և հնատիպ մեքենաները նույնքան շքեղ գներ ունեն: Ներկայացնում ենք երբևէ աճուրդում վաճառված ամենաթանկ մեքենաները: 

 

Ֆերարի 340/375 MM Berlinetta «Competizione»: Մեքենան թողարկվել է 1953 թվականին: Վաճառվել է 12.8 միլիոն դոլարով: Այս մեքենան վարել են միանգամից աշխարհի երեք չեմպիոններ` Մայք Խոտորնը, Ալբերտո Ասկարին և Նինո Ֆարինան:

 

Ֆերարի 250 LM: Մեքենան թողարկվել է 1964 թվականին: Սա վերջին Ferrari-ն է, որը առաջին հորիզոնականը զբաղեցրեց 1965 թվականի ավտոմրցարշավում: Մեքենան վաճառվել է 14.3 միլիոն դոլարով:

 

Ֆերարի 250 GT SWB California Spider: Մեքենան արտադրվել է 1961 թվականին: Ֆերարի ընկերությունն այս մոդելից թողարկել է ընդամենը 56 օրինակ: Վերջին օրինակը վառավել է 2014 թվականի աճուրդում 15.2 միլիոն դոլարով:

 

Հաջորդ թանկարժեք մեքենան 1957 թվականի արտադրության Ֆերարի 250 Testa Rossa մեքենան է: Մեքենան երեք անգամ հաղթել է մրցարշավում: Ամենաթանկ օրինակը վաճառվել է 2011 թվականին 16.4 միլիոն դոլարով:

 

 Ֆերարի 250 GT SWB California Spider: Սա 59 դասական մեքենաներից մեկն է, որը արտադրվել է 1961 թվականին: Շքեղ մեքենան ժամանակին պատկանել է Ալեն Դելոնին: Դերասանը այս մեքենայում նկարվել է Շերլին Մակլեյնի հետ: Մեքենան աճուրդում հայտվել է այն բանից հետո, երբ անցած տարի այն հայտնաբերել են գոմում: Գոմից միանգամից աճուրդ և անհավանական գնով վաճառք` մոտ 19 միլիոն դոլար:

 

Ֆերարի 275 GTB/4*S NART Spider: Այս շքեղ մեքենան հասցրել է նույնիսկ նկարահանվել ֆիլմում, ավելին՝ գլխավոր դերում: Արտադրվել է 1967 թվականին` ընդամենը 10 օրինակով: Բոլոր օրինակների պատվիրատուն  եղել է Ֆերարիի հյուսիսամերիկյան ներկրող Լուիջի Չինետին: Ամենաթանկ մոդելը վաճառվել է 27.5 միլիոն դոլարով:

 

Մերսեդես W196: Սա ցուցակում միակ մեքենան է, որ Ֆերարի արտադրության չէ: Այն վարել է աշխահի հնգակի չեմպիոն Խուան Մանուել Ֆանխիոն: Բազմաթիվ Գրան պրիներ հաղթելուց հետո մեքենան վաճառվել է աճուրդում 2013 թվականին՝ ռեկորդային՝ 29.6 միլիոն դոլարով:

 

Ֆերարի 250 GTO: 1962 թվականին արտադրված  այս մեքենան մինչ այժմ ամենաթանկ վաճառված ավտոմեքենան է: Այն ի սկզբանե ստեղծվել է ավտոարշավների մասնակցելու համար: Նախնական պայմանավորվածության համաձայն` Ֆերարի ընկերությունը պետք է ստեղծեր 100 օրինակ, բայց անհայտ պատճառներով թողարկվեց ընդամենը 39:  Մրցարշավներում բազմաթիվ հաջողությունների և գեղեցիկ տեսքի շնորհիվ այս մեքենան դարձավ գեղեցիկն ու հզորը գնհատող ավտոսիրողների երազանքը: Ի վերջո, վաճառվեց ռեկորդային՝ 38.1 միլիոն դոլարով: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ