05 02 2021

Նախկին իշխանության ժամանակ մարզպետ, այժմ Քաղաքաշի­նության կոմիտեի նախագահը միասնականության կոչ է անում․ «Հրապարակ»

Նախկին իշխանության ժամանակ մարզպետ, այժմ Քաղաքաշի­նության կոմիտեի նախագահը միասնականության կոչ է անում․ «Հրապարակ»

«Կառավարության նա­խորդ նիստին՝ հունվա­րի 21-ին, Քաղաքաշի­նության կոմիտեի նախագահ նշանակվեց կոմիտեի նախագա­հի ԺՊ Արմեն Ղուլարյանը:

 

Ղուլարյանը նախկիններից մնացած կադր է՝ 1999-2014 թթ. եղել է Տավուշի մարզպետը, հետո՝ քաղաքաշինության նախարարի տեղակալը: Երեկ կառավարության նիստից հե­տո նրան հարցրինք՝ ինչպես ստացվեց, որ իրեն նշանակեցին այս պաշտոնում: «Դուք հարցն ի՞նձ եք ուղղում»,- զարմացավ հին-նոր չինովնիկը:

- Այո, Ձեզ ենք ուղղում:

- Բա ես ինչ կարող եմ ասել, եթե նշանակվել եմ, ուրեմն գտել է անհրաժեշտ վարչապետը։

 

- Ինչո՞վ է անհրաժեշտ գտել, այսինքն՝ Ձեզ համար հասկա­նալի՞ է Նիկոլ Փաշինյանի՝ Ձեզ անհրաժեշտ գտնելու պատճա­ռը, Ձեզ հարցրե՞լ է, օրինակ, ցանկանո՞ւմ եք աշխատել այս պաշտոնում, թե ոչ:

-Որոշումը կայացնում է վարչապետը և կառավա­րությունը:

-Պարո՛ն Ղուլարյան, Դուք նախկին իշխանություններից եք տեղափոխվել այս կառավա­րություն, և սա տարակուսանք է առաջացնում, որ մի կողմից Նիկոլ Փաշինյանը նախկիննե­րին մերժում է, մյուս կողմից նախկին պաշտոնյաներին պաշտոնի է նշանակում:

-Տարակուսանք Ձեզ մոտ է առաջացնում:

-Ոչ միայն, շատերի մոտ, ովքեր հիշում են Նիկոլ Փաշինյանի նախկին ելույթներն ու հայտարարությունները:

-Ես գիտեմ, որ վարչապետը գործի մարդ է և աշխատանքով, մասնագիտական և կազմա­կերպական ունակություններով օժտված մարդկանց համա­պատասխան աշխատանքի, համապատասխան պարտա­կանությունների կատարման մեջ միշտ ընդառաջում է և աջակցում է: Եվ մենք պետք է միասնական լինենք, և նույնիսկ այս պահին, այս լարված և ծանր իրավիճակներում ես Ձեզ էլ խորհուրդ կտայի՝ լինել ավելի կառուցողական և միասնական:

-«Գործի մարդ» լինելու արդյունքում մենք կորցրինք Արցախի 70 տոկոսը և ունենք հազարավոր զոհեր: Ձեզ հա­մար ընդունելի՞ է դա՝ աշխատել մի կառավարությունում, որի ղեկավարի օրոք մենք նման կորուստներ ենք ունեցել:

-Դուք ճիշտ ձևակերպումներ չեք տալիս, ես այդ հարցին թույլ տվեք չպատասխանել:

-Ինչո՞ւ, Ձեզ համար ընդունելի՞ է պաշտոն զբա­ղեցնել մի կառավարությունում, որի ղեկավարին մեղադրում են Արցախը հանձնելու, Շուշին ադրբեջանական անվանելու մեջ:

-Դուք հատուկ եք մե­ղադրում, ես աշխատում եմ մի կառավարությունում, որն ամբողջությամբ ժողովրդի վստահությունն է վայելում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ