12 12 2020

Հայրենիքի փրկության ճակատի շարքերը համալրում են նոր կուսակցություններ․ «Հրապարակ»

Հայրենիքի փրկության ճակատի շարքերը համալրում են նոր կուսակցություններ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայրենիքի փրկության  ճակատը, որը փոխարինեց 16-17 կուսակցությունների ֆորմատին եւ, թվում է, պետք է ավելի քիչ թվով կուսակցություններ ընդգրկեր, որովհետեւ ոմանք հայտարարեցին դուրս գալու մասին, մեծացել է։

Մեզ ասացին, որ 22 կուսակցության մասին է խոսքը, չնայած մի մասը մարդ-կուսակցություններ են։ Երեկ շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը դժվարացավ հստակ թիվ նշել, սակայն ասաց, որ ամեն օր իրենց շարքերը համալրվում են։ «17-ով մեկնարկել ենք շարժման ձեւավորումը, դրանից հետո իսկապես մեզ միացողներ են եղել»,- ասաց նա։

Բայց 17-ից 3-ը կարծեմ լքել են միավորումը՝  Արամ Սարգսյանի Դեմկուսը, Տիգրան Ուրիխանյանի «Ալյանսը» եւ Հայկ Բաբուխանյանի ՍԻՄ-ը։ Սաղաթելյանը պատասխանեց․ «Նրանց հեռանալուց հետո նույնքան կուսակցություն էլ միացել է, դրա համար եմ ասում՝ 17-ով ենք մեկնարկել շարժման ձեւավորումը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ