15  02  2020

ԵԽԽՎ-ից հանրաքվեի հարցով կայցելեն Երևան․ «Փաստ»

ԵԽԽՎ-ից հանրաքվեի հարցով կայցելեն Երևան․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «ՀՀ իշխանությունների նախաձեռնած հանրաքվեի առնչությամբ, որի անցկացման որոշումը, մի շարք մասնագետների կարծիքով, տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրության և օրենքների խախտումնե­րով, ներքաղաքական դաշտում արդեն իսկ հստակեցվում են հիմ­նական դերակատարների դիրքորոշումները:

Սակայն, հայաստանյան ուժերի և մասնագետների հնչեցրած գնահատականներից բա­ցի, թեմայի հետ կապված իրենց գնահատականներն են ներկայաց­նում նաև միջազգային տարբեր կազմակերպություններ:

Մասնավո­րաբար, անհանգստություն էին հայտնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի մոնիթորինգի հարցերով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը (Սլովենիա, EPP/CD) և Կիմո Կիլյունենը (Ֆինլանդիա, ՏOC):

Համազեկուցողներն իրենց մտահոգությունն էին հայտնել ՍԴ և վարչապետի գրասենյա­կի միջև գոյություն ունեցող լարվածության վերաբերյալ:

«Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ կարճ ժամանակաշրջանում ԵԽԽՎ համազեկուցողները ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումների մասով նոր եզրակացություն-փաստաթուղթ են հրապարակելու, որ­տեղ ավելի կոշտ ձևակերպումներ են ներառված:

Մեր տեղեկություն­ներով՝ ՍԴ շուրջ առկա խնդիրների հետ կապված՝ մինչև հանրաք­վեի անցկացումը եվրոպական պատվիրակություն կժամանի Հա­յաստան՝ տեղում իրավիճակին արմատապես ու խորքային ծանո­թանալու համար»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ