30 01 2020

Իշխանություններն արդեն ՍԴ դատավորների «քասթինգ» են սկսում․ «Փաստ»

Իշխանություններն արդեն ՍԴ դատավորների «քասթինգ» են սկսում․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «ՍԴ շուրջ զարգացումները նորանոր «գուներանգներ» են ստանում գրեթե ամենօրյա ռեժիմով։ Փաստն այն է, որ իշխանությունները բացահայտ հայտարարում են, որ ամեն ինչ անելու են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին այդ պաշտոնից հեռացնելու, ինչպես նաև ՍԴ մյուս դատավորներին նույնպես «լիկվիդացնելու» հարցում։ 

Օրերս էլ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը շուտով կհանգուցալուծվի: Դեռևս չմարսած Վահե Գրիգորյանի ստեղծած «բոլոլան» և այդպես էլ չհասկանալով, թե, ի վերջո, ինչով է նա զբաղվում ՍԴ-ում, բացի աշխատավարձ ստանալուց և երկարաշունչ ու բոցավառ նամակներ գրելուց, իշխանությունները հիմա էլ իրար են խառնվել ՍԴ մյուս անդամներին փոխելու թեմայի շուրջ։ 

«Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ իշխանություններն արդեն իսկ ներքին կարգով որոշել են ՍԴ մյուս յոթ դատավորների տեղերի համար «քասթինգ» անցկացնել։ 

Չնայած ՍԴ դատավորները հստակ արտահայտվել են, որ վաղաժամ թոշակի չեն գնալու և չեն ընկրկելու իշխանությունների տոտալ ճնշումների դեմ, այդուամենայնիվ, իշխանության կուլիսներում սկսել են նոր թեկնածուների կոնկրետ անուններ շրջանառել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ