29  01  2020

Սասուն Միքայելյանը «լեզու չի գտնում» ԵԿՄ-ականների հետ․ «Իրավունք»

Սասուն Միքայելյանը «լեզու չի գտնում» ԵԿՄ-ականների հետ․ «Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է․ «Շրջանառվող լուրերի համաձայն, Երկ­րապահ կամավորական միության նա­խագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը «լեզու չի գտնում» ԵԿՄ-ականների հետ: Անգամ նրանք են ԵԿՄ-ից ձեռքերը լվա­ցել, ովքեր նախկինում ինչ-ինչ պատճառ­ներով լքել էին կառույցը, բայց վերադար­ձել՝ աջակցելով, որ Սասուն Միքայելյանը դառնա ԵԿՄ նախագահ:

Այդ թվում՝ լարվել են Ս. Միքայելյանի և «Արաբո» ջոկատի հրամանատար Ման­վել Եղիազարյանի՝ Արաբոյի Մանվելի հարաբերությունները, մինչդեռ նա ոչ մի­այն սատարում էր Ս. Միքայելյանին, այլև ելույթով հանդես եկավ ԵԿՄ նոր նախա­գահ ընտրվելու օրը:

Ինչևէ, հավելենք, որ ԵԿՄ-ականները մտահոգ են կառույցի հե­տագա ճակատագրով, նույնիսկ գտնում են, որ շուտով Ս. Միքայելյանը ԵԿՄ-ում մնալու է մենակ: Ավելին՝ ըստ որոշ ԵԿՄ-ականների՝ նա առանձնապես ջանք չի բանեցնում ստեղծված իրավիճակը շտկե­լու համար, քանի որ չի փոխել տեսակետն առ այն, որ ԵԿՄ-ն պետք է լուծարվի»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ