25  01  2020

Դիրքեր գնալիս զինվորը սկսել է կրակել զինակիցներին․ մանրամասներ․ «Ժողովուրդ»

Դիրքեր գնալիս զինվորը սկսել է կրակել զինակիցներին․ մանրամասներ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ՝ ժամը 06:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորում էին ստացել ՊԲ զինծառայողներ՝ 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը եւ 2000թ. ծնված Արմեն Մեսրոպյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություների համաձայն՝ դեպքը եղել է այն պահին, երբ զինվորներին զենք են բաժանել դիրքեր տանելու նապատակով: Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը, լիցքավորելով զենքը, ասել է մի քանի զինվորների՝ այն կողմ գնացե՛ք, ու կոնկրետ անձանց ուղղությամբ սկսել է կրակել: Զինվորները սկսել են այս ու այն կողմ փախչել, որից մեկը ընկել է, ոտքն է կոտրվել, իսկ մյուս զինվորը թեթեւ հրազենային վնասվածք է ստացել:

Նշենք, որ վերջիններիս կյանքին վտանգ չի սպառնում: Երեկվա դրությամբ իրավապահները դեռեւս փորձում էին ստանալ հիմնական հարցի պատասխանը, թե ինչն է եղել այս դեպքի հիմնական պատճառը, ինչից է Զաքարեանը այդ աստիճան նյարդայնացել, որ կրակել է զորքի վրա: Նկատենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 2-ին ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Աջամյանը: Զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Մելիքբեկյանը վիրավորվել է, եւ արդեն 1,5 ամիս է, ինչ գիտակցության չի եկել, կոմայի մեջ է: Ըստ նախնական վարկածի՝ Արթուր Աբաջյանը կրակել էր Մելիքբեկյանին եւ, ամենայն հավանականությամբ, տեսնելով զինակից ընկերոջ վիճակը՝ ինքնասպան էր եղել: Փաստ է մեկ բան, որ այս դեպքից անցել է 1,5 ամիս, եւ մինչ օրս հայտնի չէ, թե ինչն է եղել դեպքի պատճառը: Մինչ իրավապահները լռում են, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը կոնկրետ քայլեր չի անում նմանօրինակ դեպքերի պատճառները վեր հանելու եւ կանխարգելելու համար»:

Նյութն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ