24  01  2020

Փաշինյանը «զենք» է ստեղծում սեփական թիմի դեմ․«Հրապարակ»

Փաշինյանը «զենք» է ստեղծում սեփական թիմի դեմ․«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հնարավորինս շուտ փոխել Ընտրական օրենսգիրքը՝ հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից եւ ամրագրել 100 տոկոսանոց համամասնականը։ Վարչապետի այս շտապողականությունը պատճառ ունի, եւ այն որպես «զենք» է լինելու նրա ձեռքում սեփական թիմի դեմ։ Տեւական ժամանակ է՝ խոսակցություններ կան «Իմ քայլում» թեւերի, խմբակների մասին եւ կանխատեսումներ, որ շուտով իշխող ֆրակցիան կքանդվի։

Նա, իմանալով այս հեռանկարի մասին, թիմակիցներին սպառնացել է ցրել ԱԺ-ն եւ արտահերթ ընտրություններ անել։ Նա կարծում է, որ իր հեղինակությունը թույլ է տալիս այսօր էլ, եկող տարի էլ մեծամասնություն ստանալ։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մեր հարցին պատասխանել է, որ ԸՕ-ն, ըստ ամենայնի, այս տարի կփոխեն եւ 99 տոկոսով կհրաժարվեն ռեյտինգայինից»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ