24  01  2020

Ատելության մթնոլորտի ծանր հետևանքները. «Փաստ»

Ատելության մթնոլորտի ծանր հետևանքները. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Երեկ զինված անձը ներխուժել էր «Էրեբունի պլազա» հյուրանոցային համալիր և կրակոցներ արձակել: Իրավապահների բանակցություններից հետո նա վնասազերծվել էր: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Այդ րոպեներին կոչային գրառում կատարեց Նիկոլ Փաշինյանը. «Բռնության որևէ դրսևորում որևէ պատճառով կամ հիմնավորմամբ անընդունելի է: Ո՛չ բռնությանը: Հայաստանն առանց բռնության»:Վարչապետի հետ չհամաձայնել հնարավոր չէ: Սակայն հարցն այն է, թե ինչու են հնարավոր դարձել նման երևույթները՝ անկախ դրդապատճառից և անկախ նրանից, թե ում դեմ են ուղղված դրանք: 

Երբ իշխանափոխությունից հետո ամենօրյա ռեժիմով իշխանությունները թշնամանք ու ատելություն էին սերմանում այս կամ այն անձի, ուժի դեմ, տեղեկատվական տոտալ արշավներ էին կազմակերպում իրենց հակադրվողների դեմ, ցանկացած «չքայլողի» սև որակումը տալիս, դատարանների դռներ էին փակել տալիս, հետևանքներն այսպիսին պիտի լինեին: 

Ավելին՝ այս ողջ ընթացքում իշխանությունները չեն բռնել որևէ մեկի ձեռքը, որը սոցցանցերում բռնության կոչեր էր հնչեցնում, սպառնալիքներ տալիս: Հասկանալի է, չէ՞, որ սոցցանցային չարության և ատելության այս մթնոլորտն ի վերջո դուրս է հորդելու իրական կյանք՝ իր բոլոր ծանր հետևանքներով հանդերձ: Արդյունքում որևէ անձ, որևէ կառույց չի կարող իրեն ապահով զգալ: 

Եզրակացություններ է պետք անել, ընդ որում՝ չափազանց արագ: Միայն «ո՛չ բռնությանը» անհասցե կոչով ոչնչի հասնել հնարավոր չի լինի»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ