23  01  2020

Ուշ ժամի հանդիպում գործադիրում՝ ԱԺ-ում հարցուպատասխանի նախօրեին․ «Փաստ»

Ուշ ժամի հանդիպում գործադիրում՝ ԱԺ-ում հարցուպատասխանի նախօրեին․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում քանիցս անդրադարձել է իշխանությունների կողմից ընդդիմության նկատմամբ կիրառվող քաղաքականությանը։ 

Օրինակները բազմաթիվ են, երբ իշխանական պատգամավորներն ԱԺ ամբիոնից արհամարհական կամ վիրավորական արտահայտություններ են հնչեցնում ընդդիմադիր հատվածի նկատմամբ, կամ հաճախ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները «բլոկում» են՝ հետագայում ներկայացնելով որպես իրենց կամ կառավարության կողմից արված նախաձեռնություն։ 

Այս վարքագիծը դրսեւորվում է նաեւ հայտարարությունների եւ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ «քայլողները» հստակ ցուցումով արհեստական ակտիվություն են դրսեւորում: 

Ամեն ջանք գործադրվում է հասարակության աչքին ակտիվ, «աշխատող» թիմի տպավորություն ստեղծելու համար՝ միեւնույն ժամանակ ապահովելով վարչապետի ու կառավարության անդամների համար կանխավ պատրաստված հարցերի ներկայացումը: 

Սա նաեւ թույլ է տալիս ընդդիմությանը մաքսիմալ քիչ հնարավորություն թողնել ելույթ ունենալու եւ հարցեր տալու համար: 

«Փաստ» թերթի տեղեկություններով, նախօրեին կառավարությունում բավականին ուշ ժամի հանդիպում է տեղի ունեցել, որին մասնակցել են իշխանական խմբակցության ներկայացուցիչներ։ 

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, հանդիպմանը ներկա են եղել Լիլիթ Մակունցը, Արարատ Միրզոյանն ու Ալեն Սիմոնյանը։

 Հանդիպման բուն նպատակը երեկվա ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իշխանական խմբակցության ակտիվության ապահովումն է եղել, որպեսզի ընդհանուր օրակարգերում եղած թեմաների հետ կապված հիմնական ասելիքը ապահովեն հենց իմքայլականները»:

Նյութն ամբողջությամբ՝ «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ