18  01  2020

Թող մի քանի օր ԿԳԲ-ի պադվալի համը տեսնի. վարչապետը՝ ՍԴ նախագահի մասին․ «Փաստ»

Թող մի քանի օր ԿԳԲ-ի պադվալի համը տեսնի. վարչապետը՝ ՍԴ նախագահի մասին․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, իշխանական ուժը վերջին երկու օրերին խմբակցությունների (ԱԺ եւ ավագանու) ու վարչության մի քանի փակ նիստեր էր հրավիրել, որոնց անձամբ մասնակցել է Նիկոլ Փաշինյանը, ավելին, այս քննարկումների հիմնական բանախոսն ու կազմակերպիչը եղել է վարչապետը։ 

Սակայն մտահոգող հարցերը, բնականաբար, միայն այս հանդիպումներով չեն սահմանափակվում, քննարկումներ են ընթանում տարբեր ֆորմատներով: «Փաստ» թերթի իշխանական աղբյուրի փոխանցմամբ, առաջնային թեմաներից են ՍԴ դատավորների շուրջ առկա թնջուկը, դատավորներին ամեն գնով «տուպիկ» մտցնելու հնարավորությունները։ 

Ըստ տեղեկությունների, քննարկումներից մեկի ժամանակ նույնիսկ առաջարկ է հնչել, որ ցանկալի արդյունք չունենալու դեպքում պետք է ձերբակալել Հրայր Թովմասյանին։ Մասնակիցներից մեկի այն դիտարկմանը, ում անունը մեր աղբյուրը չցանկացավ հրապարակել, թե դա հակասահմանադրական է եւ Վենետիկի հանձնաժողովի հետ նոր խնդիրներ է առաջացնելու, Փաշինյանն ասել է, թե՝ ոչինչ էլ չկա, թող մի քանի օր ԿԳԲ-ի պադվալի համը տեսնի, կարողա խելքը գլուխը հավաքի։ 

Մեր զրուցակցի փոխանցմամբ, իշխանություններին մտահոգող մյուս թեման Արթուր Վանեցյանի՝ քաղաքականություն մտնելու հարցն է. այս փաստը իշխանությունների վերին օղակներին ընդգծված անհանգստություն ու դիսկոմֆորտ է պատճառում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ