16  01  2020

Որոշեցին պատժե՞լ․ Թորոսյանին թողեցին միայնակ․ «Ժողովուրդ»

Որոշեցին պատժե՞լ․ Թորոսյանին թողեցին միայնակ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանը՝ մարզային մի շարք բուժկենտրոնների պետական ֆինանսավորումը դադարեցնելու, հետեւաբար ծննդատների փաստացի փակելու ծրագրի մասին, ՀՀ կառավարության հավանությանը չի արժանացրել:

Եվ զարմանալի չէ, նախարարի կողմից արդեն հայտարարված 3 առողջության կենտրոնների՝ Աչաջրի, Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի եւ Մարալիկի փակման վերաբերյալ որոշումը մեծ աղմուկ բարձրացրեց, ինչից հետո երկու մարզպետները հայտարարեցին, որ բուժկենտրոնները շարունակելու են գործել եւ ֆինանսավորում ստանալ մարզպետարանից: Այս պատմության մեջ ուշագրավն այն էր, որ 2 մարզպետներն էլ հայտարարեցին, որ դա քաղաքական որոշում է:

Իսկ եթե մարզպետները շեշտում են քաղաքական որոշում, դա նշանակում է, որ կառավարության կոնկրետ որոշումն է՝ առողջության կենտրոնները չպետք է փակվեն, այլ վերազինվեն:

Սա նշանակում է, որ կառավարության անդամի՝ նախարար Թորոսյանի դեմ կառավարությունը որոշում կայացրեց: Նկատենք, որ նման իրավիճակ առաջին անգամ է, երբ նախարարը մի որոշում է կայացնում, բայց կառավարությունն իր այլ օղակներով հակառակ քայլերն է անում, եւ, ըստ էության, այսպես չեզոքացնում նախարարի որոշումը:

Սա կարող է երկու իմաստ ունենալ. մեկը, որ նախարարն ինքնուրույն է արել, եւ կառավարությունը որոշեց այսպես «պատժել», կամ էլ նախարարին «ոգեւորել են»՝ ասելով՝ այդ որոշումը կայացրու, բայց, մյուս կողմից, նրան միայնակ են թողնում իր կայացրած որոշման հետ՝ ցույց տալով, որ ունակ չէ լուրջ որոշումներ կայացնելու: Երկու դեպքում էլ ակնհայտ է, որ նախարար Արսեն Թորոսյանը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարական թիմն անհամատեղելի են»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ