16 01 2020

Իշխանությունը փորձում է հաստատվել մարզերում․ «Փաստ»

Իշխանությունը փորձում է հաստատվել մարզերում․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Գաղտնիք չէ, որ ներկա իշխանության դիրքերը թույլ ու խախուտ են հատկապես մարզերում. սա պայմանավորված է այն հանգամանքով, որ համայնքների ղեկավարների հիմնական մասը նախկին իշխանությունների օրոք ընտրված ու նախկին իշխանության թիմի ներկայացուցիչներ են, մարզպետները մեծամասամբ թույլ են կամ պարզապես տեղերում հեղինակություն չվայելող, իսկ մեկուկես տարվա ընթացքում անցկացված ՏԻՄ բոլոր ընտրություններում իշխանական ուժը կա՛մ խայտառակ պարտություն է կրել, կա՛մ դրանից խուսափելու համար պարզապես չի մասնակցել։ 

«Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ այս հարցը իշխանության եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի համար ունի առանցքային նշանակություն, եւ պատահական չէ, որ այդ առիթով մի քանի քննարկումներ են եղել, հատուկ հանձնարարականներ իջեցվել։ 

Մասնավորաբար, թերթի տեղեկություններով՝ իշխանությունները փորձում են ակտիվ մասնակցություն ունենալ 2020 թվականի ընթացքում նախատեսված ՏԻՄ ընտրություններին։ 

Դրա համար տրվել են համապատասխան հրահանգներ: Նշենք, որ 2020 թվականին ՏԻՄ ընտրություններ են նախատեսված մարտի 15-ին, հունիսի 14-ին եւ հոկտեմբերի 18-ին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ