16 01 2020

Հրայր Թովմասյանի տան խուզարկության միջնորդությունը մերժվել է․ «Հրապարակ»

Հրայր Թովմասյանի տան խուզարկության միջնորդությունը մերժվել է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, օրերս ՀՔԾ քննիչ Ասատրյանը միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ Հրայր Թովմասյանի բնակարանի, աշխատասենյակի եւ հայրական տան խուզարկությունը թույլատրելու վերաբերյալ։ Սակայն դատավորը, ում անունն այս պահին չենք հրապարակում, մերժել է միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ, հաշվի առնելով Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքի բնույթն ու էությունը, անհնար է, որ վերջինիս բնակարանում, աշխատասենյակում կամ հայրական տանը գտնվի ենթադրյալ հանցագործության վերաբերյալ որեւէ ապացույց։

Այդ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է բերել դատախազ Արթուր Դավթյանը, սակայն վերաքննիչը նույնպես մերժել է բողոքը՝ տեղի չտալով Բարձրագույն դատական խորհրդի ճնշումներին։

Այս մերժումներից հետո ԲԴԽ որոշ անդամներ ու Երեւանի դատարանի նախագահը ժողով են արել եւ որոշել Հրայր Թովմասյանի վերաբերյալ միջնորդությունները եւ բողոքները գործերի բաշխման համակարգչային համակարգ մուտքագրել այնպես, որ դրանք մակագրվեն առաջին ատյանի դատարանի առավել վստահելի եւ հոգեբանորեն «կայուն» 6 դատավորներից մեկին՝ Հաց բերողին կալանքի տակ պահած Արթուր Մկրտչյանին, ԱԱԾ կոռուպցիայի դեպարտամենտի պետ Միքայել Հարությունյանի մանկության ընկեր Մեսրոպ Մակյանին, Երեւանի քննչական վարչության պետի եղբայր Կարեն Ֆարխոյանին, Գեւորգ Կոստանյանի կալանքը բավարարած Մարինե Մելքոնյանին, ինչպես նաեւ Կենտրոն դատարանի հանրահայտ զույգին՝ Մնացական Մարտիրոսյան եւ Գագիկ Պողոսյան:

Այսինքն, այն դատավորներին, որոնք վերջին 20 տարում իշխանությանը հակառակ ակտեր չեն կայացրել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ