15  01  2020

Ստյոպա Սաֆարյանին հաշված օրե՞ր են մնացել պաշտոնում․ «Հրապարակ»

Ստյոպա Սաֆարյանին հաշված օրե՞ր են մնացել պաշտոնում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի հրաժարականից մեկ օր առաջ ՀԽ-ի մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ է շրջանառության մեջ դրվել: Հեղինակն անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն է: Գործող կարգավորումներով, ՀԽ անդամն իր գործունեության ընթացքում քաղաքական հարցերում պարտավոր է պահպանել չեզոքություն:

Նորմն իր բնույթով իմպերատիվ է եւ ենթակա է պարտադիր կատարման, սակայն նորմի կիրառման պետական հարկադրանքի երաշխիքը բացակայում է: Նախագծով առաջարկվում է որպես նորմի կիրառման պետական հարկադրանք սահմանել ՀԽ անդամի գործունեության դադարեցումը:

Ակնհայտ է, որ այս նախագիծն օրակարգ է բերվել, որպեսզի կիրառվի իշխանությունների թիրախում հայտնված Վազգեն Մանուկյանի դեմ, բայց, փաստորեն, շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Հետաքրքիր է, այժմ, երբ այդ կառույցը ղեկավարում է իշխանամերձ անձ, արդյոք այդ նախագիծը կընդգրկվի՞ ԱԺ լիագումար նիստի օրակարգում։ Եթե ընդգրկվի եւ ընդունվի, ապա կիրառվի, կնշանակի ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանին այդ պաշտոնում հաշված օրեր են մնացել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ