14  01  2020

Մտածում են՝ ինչպես անեն, որ քաղաքապետարանի գործը «ջրեն»․ «Հրապարակ»

Մտածում են՝ ինչպես անեն, որ քաղաքապետարանի գործը «ջրեն»․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը տարեվերջին դատախազին հաղորդում էր ներկայացրել, որ Հայկ Մարությանի արձակուրդը երկարացվել է հետին թվով, կեղծվել են փաստաթղթեր, եւ փոխքաղաքապետը որոշումներ է կայացրել՝ չունենալով դրա իրավունքը։ Երեկ Խաժակյանին պատասխալ են։

Ի՞նչ է գրված ՀՔԾ պատասխանում։ «Մինչեւ այդ ասեմ, որ Ամանորի ընթացքում մի քանի նոր հանգամանքներ եւս ի հայտ եկան. առաջինը` լիազորությունների անցում, որն ուղեկցվել է պաշտոնական կեղծիքով, մյուսը` ինքնիրավչություն։ Այն ժամանակ, երբ մենք խոսում էինք, որ քաղաքապետի տեղակալ Հրաչ Սարգսյանը լիազորություններ է վերապահել Հայկ Սարգսյանին, պարզվում է, որ նա որեւէ թուղթ չի ստորագրել, եւ այն ամենը, ինչ արել է Սարգսյանը, դրա տակ փաստաթուղթ չկա, ինքնակոչ քաղաքապետ է եղել՝ դա Քրեական օրենսգրքով որակվում է` «լիազորությունների յուրացում»:

Ի դեպ, երբ  հաղորդման «հետքերով» ՀՔԾ քննիչը գնացել է քաղաքապետարան, հասկանալու` ինչպես անեն, որ գործը «ջրեն», պահանջել է թղթերը, նայել-տեսել են, որ նման որոշում իսկապես չկա, խորհուրդ են տվել Հրաչյա Սարգսյանին` հետին թվով սարքել այդ փաստաթուղթը, նա չի համաձայնել։ Ինքս էլ Հրաչին զգուշացրել եմ՝ եթե ինքը գնա նման քայլի, ապա ես դրա հակափաստարկներն ու փաստաթղթերն ունեմ: Բայց սա դեռ բոլորը չէ. երբ քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետին ուղարկում են չկեղծված փաստաթուղթ` քաղաքապետի 3-րդ տեղակալի վրա դրվող լիազորությունների մասով, նա այդ թղթի վրա պաշտոնական առարկություն է գրում ու ստորագրում, որ Երեւանի մասին օրենքով՝ միայն մեկ անձ կարող է փոխարինել քաղաքապետին, առաջին տեղակալ Հրաչ Սարգսյանը։ Ինչ վերաբերում է պատասխանին, նշեմ ընդամենը մեկ հանգամանք՝ այսքանից հետո իրավաբանական վարչության պետը չի կանչվել բացատրություն տալու»: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ