19 12 2019

Իշխանությունը նախատեսել է «արտաքսել» և զսպել ՀՅԴ-ին․ Փաստ»

Իշխանությունը նախատեսել է «արտաքսել» և զսպել ՀՅԴ-ին․ Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Վերջին շրջանում զգալի ակտիվություն է ցուցաբերում ՀՅԴ-ն, որի նախաձեռնությամբ նոյեմբերին ականատես եղանք լուրջ ներքաղաքական գործընթացների, որին հաջորդեցին իշխանության կողմից կոշտ գնահատականներն ու տարբեր սպառնալիքները, ի դեպ՝ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ։ 

«Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ Դաշնակցության կողմից առաջիկայում սպասվում են նոր գործընթացներ ու ակցիաներ։ Միևնույն ժամանակ, մեր աղբյուրները պնդում են, որ իշխանությունները չեն պատրաստվում «ձեռքները ծալած» նստել և այդ ամենին դիտորդի կարգավիճակում հետևել։ 

Ըստ տեղեկությունների՝ իշխանություններն իրենց անելիքների մասին հստակ մեսիջներ են իջեցնում իրենց սպասարկող «փորձագիտական» շրջանակների միջոցով։ 

Ըստ նույն աղբյուրների՝ գործող իշխանությունները նախատեսել են ՀՅԴ-ին զսպելու լուրջ քայլեր ձեռնարկել՝ ընդհուպ հայտնի ՀՅԴ-ականներին տարբեր արհեստական «գործերի» շրջանակներում հարցաքննությունների կանչելով ու նրանց ղեկավարած նախկին գերատեսչություններում խորքային ուսումնասիրություններ անցկացնելով, ինչպես նաև տարբեր ՀՅԴ-ականներին «վերբովկա» անելու միջոցով։ 

Թերթին տեղեկություններ են հասել նաև այն մասին, որ իշխանություններն իրենց համար նպատակ են սահմանել ՀՅԴ-ին վերջնականապես քաղաքական դաշտից «արտաքսելը», իսկ եթե հաջողվի, նաև գործունեության կասեցումը, ինչը ժամանակին արել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ