12 12 2019

Իշխանությունն անհանգստացած է իր ցածր վարկանիշով․ «Փաստ»

Իշխանությունն անհանգստացած է իր ցածր վարկանիշով․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչները վերից վար գնալով ավելի ու ավելի ջղաձիգ պահվածք են դրսևորում: 

Կան տեղեկություններ, որ դրա հիմնական պատճառն այն է, որ իշխանությունները ձեռքի տակ ունեն հերթական մտահոգիչ տվյալները իրենց վարկանիշի անկման մասին: 

Մասնավորաբար, ըստ տարբեր աղբյուրների, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հասել է խիստ անհանգստացնող ցածր շեմի: 

Ի դեպ, որոշ փորձագետներ կարծիք են հայտնում, որ դա առանց հարցումների էլ նկատելի է. դրա մասին են վկայում շարունակական ձախողումները ՏԻՄ ընտրություններում, հերթական հեռուստամարաթոնի աննախադեպ ցածր ցուցանիշները, նույնիսկ սոցցանցերում առկա տրամադրությունները, որոնք մեկ տարում էապես փոխվել են ոչ հօգուտ իշխանության: 

«Փաստի» տեղեկություններով, իշխանության վերնախավի կողմից հանձնարարվել է գտնել այնպիսի սոցիոլոգիական կազմակերպություն, որը ձեռնտու ցուցանիշներ կներկայացնի հանրությանը, ասուլիսներ կհրավիրի՝ ցույց տալու, որ իրականում Փաշինյանի վարկանիշը դեռ բարձր է: 

Մյուս կողմից, նախատեսվում է հատկապես արբանյակ միավորների կողմից կազմակերպել տարբեր ակցիաներ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ