07 12 2019

Արայիկ Հարությունյանը վերադարձնում է ՀՀԿ կադրերին․ «Ժողովուրդ»

Արայիկ Հարությունյանը վերադարձնում է ՀՀԿ կադրերին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տարօրինակ զուգադիպությամբ մամուլի աչքից հեռու, օրեր առաջ տեղի է ունեցել Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստ, որին անձամբ ներկա է գրնվել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Զարմանալիորեն ռեկտորի ժպ-ն ոչ թե նշանակվել է, այլ կազմակերպվել է ընտրություն` միակ թեկնածու Եղիազար Վարդանյանով: Վերջինս առավել հայտնի է որպես Պոլիտեխնիկական համալսարանի նախկին ռեկտոր, սկանդալային պատմություններւվ հայտնի Հովհաննես Թոքմաջյանի հետ իր կապերով, հենց նրա օրոք է եղել բուհի աշխատակազմի ղեկավար եւ ժամանակին, ըստ լուրերի, հանդիսացել է ՀՀԿ-ի ներբուհական կլանի ներկայացուցիչ:

Ավելին, տեղեկացանք, որ ռեկտորի ժպ-ն մեկ այլ հանրապետականի (գուցե սառեցված)՝ նույն բուհի ուսխորհրդի նախկին նախագահ Հովսեփ Հովեյանին նշանակել է ռեկտորի առաջին տեղակալ:

Ի դեպ, մեր աղբյուրները տեղեկացնում են, որ երիտասարդ հանրապետականը նախապես պատվիրած է եղել իր եւ Վարդանյանի աշխատասենյակների ցուցանակները` պաշտոնապես հաստատված չլինելով այդ պաշտոնին: Տեղեկացանք նաեւ, որ Հովեյանն արդեն զբաղված է բուհը յուրային կադրերով համալրելով, ինչը զայրացրել է բուհ-ի անձնակազմին ու դեռ պարզ չէ, թե ինչի կբերեն հետագա զարգացումները»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ