18  11  2019

Թաթուլ Մանասերյանը 2 օր առաջ «Վերնատունը» մերան էր կոչում․ «Հրապարակ»

Թաթուլ Մանասերյանը 2 օր առաջ «Վերնատունը» մերան էր կոչում․ «Հրապարակ»

Հրապարակ-ը գրում է․ «Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ուրբաթ օրը «Վերնատուն» ակումբի հրավիրած քննարկմանը մի բոցաշունչ ճառ էր ասել՝ ներկաներից շատերին գերազանցելով սուր գնահատականներով եւ Վերնատան ու նրա հիմնադրի մասին հաճոյախոսություններով։ Սակայն երկու օր անց նա ֆեյսբուքյան իր էջում մի գրառում է կատարել, որը շատերի զարմանքն է հարուցել։ Գուցե ֆեյսբուքյան աղմուկն է ստիպել, որ նա նահանջի, գուցե՝ իշխանական ինչ որ շրջանակներից են նրան «հուշել», որ տարանջատվի Մանուկյանական ակումբից։ Մենք որոշեցինք իրար կողքի դնել նրա՝ նոյեմբերի 15-ի ելույթը եւ նոյեմբերի 17-ի ստատուսը։ Հանրությունն իրավունք ունի ճանաչելու իր «հերոսներին»։

Թաթուլ Մանասերյանի ելույթը նոյեմբերի 15-ի հավաքում․ 

«Նախ ուզում եմ հետեւյալ առաջարկն անել՝ սահմանափակվենք իրավիճակի նկարագրության այն ձեւակերպմամբ, որն արդեն տրվեց ակումբի նախաձեռնողի-հիմնադրի կողմից, այլապես մենք կարող ենք անվերջ կարծիքներ ներկայացնել։ Փորձենք տարանջատել խոսքը ստեղծելուց, արարումից։

Ես պատիվ ունեցել եմ պարոն Մանուկյանի հետ լինել ընդդիմության մեջ եւ, ցավոք սրտի, պիտի արձանագրեմ, որ մեզ այդպես էլ չհաջողվեց արարել, մեզ էդպես էլ չհաջողվեց մոբիլիզացնել եւ էս ձեւաչափի ամբողջ իմաստը-բովանդակությունը տեսնում եմ հենց դրա մեջ՝ <Վերնատունը> մերան դարձնել առաջին հերթին եւ էն աշխատող մեղուների համար, որոնք ի վիճակի են որակ ձեւավորել, ինչին արժանի ենք, եւ կոչերը՝ ուղղված ներկայիս իշխանություններին, կարծում եմ, այդքան մեծ իմաստ չեն պարունակի, որովհետև եթե անսային կոչերին, ապա մինչ օրս գոնե որեւէ առաջարկ՝ կայացած մտավորականների, փորձագետների կողմից կընկալվեր կամ կընդունվեր։Ես չեմ չափազանցնի դերակատարությունը ակումբի՝ եթե դա ձեւավորվի։ Նախ, բոլոր էն անձինք, ովքեր իշխանությունների կամքով, կամ փորձում են լուսանցքում դնել, ակումուլացնել հսկայական ներուժը, մարդկային էդ մեծ կապիտալը եւ որոշակի կրթական միսիա վերցնել։ Որովհետեւ եթե մենք նայում ենք հասարակության մեծ մասին, ցավոք սրտի այդ պառակտվածությունը թույլ չի տալիս գալ ընդհանուր հայտարարի գալ շատ պարզ թվացող խնդիրների շուրջ։

Պարոն Մանուկյան, ես առանց որեւէ հաճոյախոսության ուզում եմ ասել, որ ձեր ուսերին լուրջ բեռ եք դրել որպես ՀՀ առաջին վարչապետ, ես գիտեմ ձեր համարձակությունը  գիտեմ, որ էն պահին, որ Դուք կարող էիք շարունակել եւ կարող էիք այլ խնդիրներ լուծել,  Դուք հրաժարվեցիք, միեւնույն ժամանակ պաշտպանության հարցում անուրանալի վաստակ ունեցաք, ու միշտ կոչ եմ արել երբեք չթերագնահատել Վազգեն Մանուկյան մարդու կարողությունը։ Ես շատ կուզեմ սատարել Ձեզ եւ բոլորս, որպեսզի մենք ունենանք  էն որակը, որ ի վերջո եթե պիտի տարանջատվի հասարակությունը, ապա ոչ թե հեղափոխական-հակահեղափոխական, չգիտեմ՝ էսեռնե․․․, ոչ՝ ստեղծողների եւ փախցնողների թող բաժանվի։ Եւ էդ փախցնողները թող ամաչեն, որովհետեւ էն մարդիկ, որ մինչեւ 88 թվականը երեւալ, նրանք սկսեցին եղանակ ստեղծել ․․․որոշ հանդիպումներ ես կառաջարկեի կամերաներից խուսափենք, որովհետեւ խնդիրներ են դրված մեր առջեւ, օրինակ՝ չավարտված պատերազմի պայմաններում  գործող տնտեսության կառավարման խնդիրներ՝ եւ Արցախում եւ ՀՀ-ում։ Բաց տնտեսությունը, ազատական տնտեսությունը առայժմ Հայաստանի եւ Արցախի համար չէ․․․Մենք առանց այն էլ խոցելի ենք։ Բարձրացնել իմունիտետը մարդկանց, հասարակության եւ սա դիմադրության շարժում պիտի իսկապես լինի, իմունիտետը բարձրացնելու, ազգային կորիզը պահպանելու համար։ Ազգային բառը շատ դեպքերում պարզ երեւում է ովքեր են կանգնած ետեւի պլանում․․․սատանայի ականջները երեւում են շատ տեղերից․․․ազգային բառից խրտնում են, խաչից խրտնում են, հավատքից խրտնում են։ Ես առաջարկում եմ, որ մենք գնանք էս ճանապարհով՝ հստակ առաջարկներով․․․մեզնից յուրաքանչյուրի շրջապատւմ մարդկային համաստեղություններ կան, որոնցից մենք պարտավոր են ակումուլացնել եւ բերել էստեղ եւ պարզ դիրքորոշումը անգամ՝ ցանկացած խնդրի վերաբերյալ ինքը կարող է շատ ազդեցիկ լինել, պարտադիր չէ որ մենք դուրս գանք փողոցներ, չէ։ Այս կապիտալը, որ կուտակվել է, էս մտավորայս ներուժը որ կուտակվել է, մենք իրավունք չունենք այլ նպատակների ծառայեցնել»։

Թաթուլ Մանասերյանի գրառումը նոյեմբերի 17-ին Ֆեյսբուքում․

«ՎԵՐՆԱՏՈՒՆ: Այս վեհ գաղափարը երեկ վերածվեց քաղաքական մտավարժանքների, անձնական, կուսակցական և խմբային շահերի ներկայացման մի անհամ շիլա-շփոթի:Ափսոսում եմ ոչ միայն կորցրած ժամանակի, այլև հանրության մեջ ՎԵՐՆԱՏՈՒՆ բառից ձևավորված ակնկալիքը փոշիացնելու համար: Ինձ այդ հավաքին հրավիրողն ամեն կերպ վստահեցնում էր, թե տեսնելու եմ հասարակության չկուսակցականացված, չվարկաբեկված, անաղարտ, մտավորական հատվածին:

Ի բացառություն մեկ-երկուսի, մնացածները նոր ամբիոն էին գտել հին ու բոլորին հայտնի երգերի, հայհոյանքների, երկրի նախկին ղեկավարներին հերոսացնելու օրվա իշխանություններին բոլորին հայտնի դժգոհություններ հաղորդելու համար:

Ինքս ինձ հարց եմ տալիս. սա է Վերնատունը? Հովհաննես Թումանյանի ՛՛Վերնատունը՛՛ ոչ մի քաղաքական, կուսակցական երանգ չուներ, այն խորապես ազգային էր, մշակութային և երկրի համար խիստ կարևոր դեր խաղաց:Ցավում և ափսոսում եմ, որ լուրջ որակ ենք կորցրել երկրում, իսկ նորը ձևավորելը ժամանակ է պահանջելու»»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ