13  11  2019

«Իմ քայլում» թևերի բաժանումը սրվում է․ «Հրապարակ»

«Իմ քայլում» թևերի բաժանումը սրվում է․ «Հրապարակ»

««Իմ քայլում» թևերի բաժանումն օր օրի սրվում է։ «Բաց հասարակության հիմնադրամների» հետ աշխատած ձեր պատգամավորները դժգոհ են, որ համապատասխան օժանդակություն հանդես չեք բերել իրենց նախաձեռնության նկատմամբ` ընդդեմ ՎԵՏՕ-ի և Սորոսի հիմնադրամի գրասենյակի «շրջափակման» հայտարարությանը չեք միացել, որն առաջիկայում պետք է դառնա օրենսդրական նախաձեռնություն` ատելության խոսքի դեմ։ Սորոսականները մտածում են, որ եթե հիմա չեք սատարում, քվեարկելիս ընդհանրապես չեք սատարի. ինչո՞ւ է ֆրակցիան նման մոտեցում ցուցաբերում՝ հարցրինք «Իմ քայլը» ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցին։

«Ֆրակցիայում որևէ բաժանում չկա, դժգոհություն չկա։ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում փաստաթուղթ է քննարկվել, որի մանրամասներին ես տեղյակ չեմ, որովհետև Հայաստանում չէի։ Որքան պատգամավորներ են ստորագրել, տեղյակ չեմ»: Ես տեղեկացնեմ` մեկ ամիս է անցել, սակայն ընդամենը 20 պատգամավոր է ստորագրել` 88-ից։ «Բոլոր դեպքերում, ֆրակցիայում սորոսականներին և ոչ սորոսականներին պաշտպանելու որևէ հարց չկա, ես չգիտեմ, թե ովքեր ինչից են դժգոհ, մասնավորապես՝ կա դժգոհություն, թե ոչ՝ ես գոնե տեղյակ չեմ։ Ես գիտեմ, որ չկա նման դրսևորում, և նորմալ է, որ ինչ-որ հայտարարության ֆրակցիայի ինչ-որ մասը միանա, ինչ-որ մասը` ոչ»»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ