13  11  2019

Ինչու հրաժարական ներկայացրեց «անցումային» փոխնախարարը. «Իրավունք»

Ինչու հրաժարական ներկայացրեց «անցումային» փոխնախարարը. «Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է․ «Անցումային արդարադատության գործիքակազմ ձևավորելու և այն կիրա­ռելու հարցում առաջամարտիկ դարձած ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը հայտարա­րեց աշխատանքից ազատման մասին: Եվ թեպետ կառավարության կադրերի հրաժարականները դարձել են խանու­թում վաճառողի աշխատանքից ազատ­վելու պես սովորական մի բան, բայց, այ­դուհանդերձ, պատճառների մասին փոր­ձեցինք մանրամասներ պարզել ՀՀ ար­դարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանից, սա­կայն նա չցանկացավ մեկնաբանել՝ նշե­լով, որ դրա հետ կապված նախարարու­թյունն արդեն հայտարարություն է տա­րածել:

- Խնդրում եմ պատճառների մասին իրեն հարցրեք: Դրա հետ կապված՝ նախարարության մեկնաբանությունը հետևյալն է՝ պլանավորում ենք կառուցվածքային որոշակի փոփոխություններ, ուս­տի, դրանով պայմանավորված, հնարա­վոր են փոփոխություններ:

- Այսինքն՝ այլ կադրային փոփոխու­թյուններ է՞լ կլինեն նախարարությունում:

- Դեռևս նման տեղեկատվություն չունեմ: Բայց կառուցվածքային փոփո­խություն ասելով՝ չպետք է հասկանալ միայն կրճատում: Կառուցվածքային փո­փոխությունը տարբեր է լինում, այդ թվում՝ վերակազմակերպման ձևով: Ան­նա Վարդապետյանը շատ լավ մարդ է, նա պրոֆեսիոնալ է: Նրա փոխարեն դեռ այլ փոխնախարար չենք ընդունել, բայց կարծում եմ՝ կընդունենք»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ