12  11  2019

Ամանորը նշել Հայաստանում․ հրահանգ՝ վարչապետից․ «Հրապարակ»

Ամանորը նշել Հայաստանում․ հրահանգ՝ վարչապետից․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ամանորը մոտենում է, մարդիկ արդեն ծրագրում են, թե որտեղ և ինչպես են նշելու տոները։

Գաղտնիք չէ, որ Նոր տարին ոմանք նշում են արտերկրում, և այդ ավանդույթն արմատացել է վերջին տարիներին։

Մենք տեղեկացանք, որ արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանից հրահանգ է իջեցվել «բոլոր-բոլորին»՝ Ամանորը նշել Հայաստանում։ Դա վերաբերում է և´ պաշտոնյաներին, և´ պատգամավորներին։ Եվ քանի որ անցած տարի այս հրահանգը խախտած երկու պաշտոնյա զրկվեցին պաշտոնից՝ միայն Ամանորին Հայաստանից բացակայելու պատճառով, այս տարի վարչապետի հրահանգը չկատարել ոչ մեկը չի համարձակվի»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ