09  11  2019

Գյումրու մաքսատան հերթում տեղերը վաճառվում են․ «Ժողովուրդ»

Գյումրու մաքսատան հերթում տեղերը վաճառվում են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Տևական ժամանակ է՝ «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում դժգոհություններ ստանալ ավտոներկրողներից՝ կապված Գյումրու ավտոմաքսատան մոտ գոյացած հերթերի հետ:Պարզվում է՝ վարորդները մեքենան մաքսազերծելու համար ստիպ­ված են լինում մեկ-երկու օր անցկացնել Գյումրիում, քնում են մեքենայում, հարա­զատի տանը կամ էլ հյուրանոցներում:

Մե­քենա ներկրողներից մի քանիսը, «Ժողո­վուրդ» օրաթերթի հետ զրույցում նկարագրելով իրավիճակը, նշեցին նաև, որ տեղի գյումրեցիները գնում են մաքսատան մոտ, իրենց մեքենայով կանգնում են հերթի մեջ և ցանկացողին պահած տեղը վաճառում են. «Ճարպիկ գյումրեցիներ կան, հերթ են պահում, մաքսատան մոտ հերթի տեղը վաճառում են 20 հազար դրամով, մեջտեղում՝ 10 հազար դրամով»:

Ի դեպ, մեքենա ներկրողներից տեղեկացանք, որ քաղա­քային իշխանությունները սկսել են զբաղ­վել նրանց հայտնաբերելով»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ