08  11  2019

Ալիկ Արզումանյանին հարցաքննելու ծանուցագիր են ուղարկել, իսկ հետո չեղարկել․ Փաստ

Ալիկ Արզումանյանին հարցաքննելու ծանուցագիր են ուղարկել, իսկ հետո չեղարկել․ Փաստ

«Փաստ»-ը գրում է․ ««Փաստ» թերթի տեղեկություններով, «Մարտի 1-ի» գործի շրջանակում ՀՔԾ-ն ամիսներ առաջ որոշել է հարցաքննության կանչել Շվեդիայում և Իսլանդիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանին, որը 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետն էր և «Մարտի 1-ի» իրադարձությունների առանցքային դերակատարներից մեկը։ Թերթը դեռ ամիսներ առաջ գրել էր, որ Արզումանյանին պատրաստվում են կանչել հարցաքննության: 

Ըստ մեր աղբյուրի՝ օգոստոսին Արզումանյանին ծանուցում է ուղարկվել, սակայն, թերթի տեղեկություններով, որոշ ժամանակ անց այդ հրավերը չեղարկվել է։ 

Թե ինչու է նման որոշում կայացվել և արդյոք Արզումանյանը նորից կկանչվի հարցաքննության, դեռևս հայտնի չէ: Միևնույն ժամանակ, թերթին հայտնի է դարձել, որ առաջիկա օրերի ընթացքում ՀՔԾ-ում որպես գործով անցնող վկա հարցաքննության կկանչվի ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ