07  11  2019

Փոխնախարարի հետ կոնֆլիկտը՝ աշխատանքից ազատվելու պատճառ․ «Հրապարակ»

Փոխնախարարի հետ կոնֆլիկտը՝ աշխատանքից ազատվելու պատճառ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Արդարադատության նախկին փոխնախարար Արտակ Ասատրյանը, որը մի քանի ամիս առաջ նշանակվել էր նախարարության աշխատակազմի ղեկավար, մեր տեղեկություններով՝ մի քանի օր առաջ հավաքել է իրերն ու հեռացել նախարարությունից: Պատճառը, մեր տեղեկություններով, նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի հետ ունեցած կոնֆլիկտն է:

Ասատրյանից բացի, «առաջարկել» են դիմում գրել-գնալ նաեւ երկարամյա աշխատակից Կարեն Հակոբյանին, որը հակակոռուպցիոն եւ քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետն էր։ Մենք կապվեցինք արդարադատության նախարարության մամուլի ծառայության հետ, որտեղից հաստատեցին, որ Արտակ Ասատրյանն ազատման դիմում է գրել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ