06  11  2019

«Շիլափլավ»՝ «սուպերնախարարություններում». «Փաստ»

«Շիլափլավ»՝ «սուպերնախարարություններում». «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ կառավարության կազմում տեղի ունեցած փոփոխություններից ու նախարարությունների միավորումից հետո, այսպես կոչված, «սուպերնախարարություններում» իսկական խառնաշփոթ է սկսվել, քանի որ ոլորտի պատասխանատուներն ու նախարարությունների աշխատակիցները չեն կարողանում հասկանալ նախարարությունների ճյուղերի բուն ֆունկցիաները՝ ամեն ինչ խառնվել է իրար։

Նախ՝ նախարարները, որոնց ենթակայության տակ են հայտնվել նեղ «սպեցիֆիկա» ունեցող բնագավառներ, ընդհանրապես պատկերացում չունեն այնտեղ առկա խնդիրների և դրանց լուծման տարբերակների մասին։ 

Բացի այդ, համապատասխան ոլորտի պատասխանատու տեղակալներն իրենց հերթին չեն կարողանում լուծել հարցերը և նախարարին հանգամանալից բացատրել վիճակը։ 

Թերթն այս առիթով զրուցել է նաև սուպերնախարարություններից մեկի ստաժավոր մի աշխատակցի հետ, որը նշել է, թե տարբեր ոլորտների միաձուլումն իրականում զուտ ձևական բնույթ է կրում, քանի որ իրականում իրենց նախարարության ներսում դրանք շարունակում են կառավարվել առանձին-առանձին, ինչն իր հերթին հաճախ հանգեցնում է անհարմար վիճակների՝ ոլորտի փոխնախարարը մի բան է ասում, նախարարը՝ լրիվ հակառակը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ