05 11 2019

Բացառիկ մանրամասներ Աննա Դանիբեկյանի և մեղադրյալների առերեսումից․ «Ժողովուրդ»

Բացառիկ մանրամասներ Աննա Դանիբեկյանի և մեղադրյալների առերեսումից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այս շաբաթ կավարտվի դատավոր Աննա Դանիբեկյանի հետ սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած դեպքի առնչությամբ հարուցված քրգործի նախաքննությունը: «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել տուժող դատավորի եւ մեղադրյալների առերեսումից:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրգործը քննող դատավոր Դանիբեկյանը երբ այդ օրը ոտքով Շենգավիթի դատարան գնալիս էր եղել, նրան էին մոտեցել Սարգիս Օհանջանյանն ու Նարեկ Մութաֆյանը: Վերջինս ՖԲ ուղիղ եթերում դատավոր Դանիբեկյանին հարցրել էր, թե արդյոք նա կա «վնգստացող դատավորների ցանկում»:

Առերեսման ընթացքում Մութաֆյանը պնդել է, թե դատավորին որեւէ կերպ չի վիրավորել, միտում չի ունեցել նրա նկատմամբ ճնշում գործադրելու, պարզապես ցիտել է վարչապետ Փաշինյանի խոսքերը` կապված որոշ դատավորների հետ: Մութաֆյանն ասել է, թե «դատավորը հարվածել է իր ձեռքին ու գցել է հեռախոսը, որը վնասվել է»: Ս. Օհանջանյանն էլ է պնդել, թե դատավորին վիրավորելու միտում ինքն էլ չի ունեցել:

Նրանք 2-ն էլ 1 ամսից ավելի է` կալանքի տակ են ու մեղադրանքը չեն ընդունում: Ա. Դանիբեկյանը շարունակել է պնդել, որ նրանք խոչընդոտել են իր ազատ տեղաշարժմանը, վիրավորել իրեն ու անհարգալից վերաբերմունք դրսեւորել: Գործն, ի դեպ, հարուցվել է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հոդվածով, բայց նախաքննական մարմինը որոշել է կալանավորվածներին ավելի խիստ հոդվածով մեղադրանք առաջադրել, որի պատիժը մինչեւ հինգ տարի ազատազրկումն է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ