02 11 2019

Օրը բռնացրին, կանչեցին ու նսեմացրին. Ալիկ Սարգսյան․ «Ժողովուրդ»

Օրը բռնացրին, կանչեցին ու նսեմացրին. Ալիկ Սարգսյան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օարթերթը գրում է․ ««Մարտի 1»-ի գործով մեղադրվող նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը «Ժողովուրդ» օարթերթի հետ զրույցում ասել է, թե մեղադրանքի առաջադրումից ավելի քան 1 ամիս անց լուր չունի նախաքննական մարմնից: Ասել է` նպատակը հեռուստաշոուն էր եւ մեկ էլ, որ ինքը երկրից չհեռանա: «Ոնց որ օրը բռնացրին, կանչեցին ու նսեմացրին. հենց այսօր ստորագրություն տվե՛ք չհեռանալու մասին: Գիտեին, որ առավոտյան տեղ էի գնում: 1200 հոգանոց հարսանիքի քավոր էի, ոչ ավել, ոչ պակաս, փեսացուն` աշխարհի չեմպիոն, նորմալ շրջապատի մարդիկ»,- ասել է նախկին ոստիկանապետը:

Մեկնաբանելով «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունները, որ քրգործը հարուցվել է իր նախկին գործընկերոջ՝ Հովհաննես Թամամյանի ցուցմունքից հետո, ու հենց Թամամյանին ավելի մեղմ մեղադրանք է առաջադրվել, Ա. Սարգսյանն ասել է. «Ես հիմա միտումնավոր ոչ մեկի հետ որեւէ կապ չեմ տալի, նույնիսկ հեռախոսով չեմ խոսում»:

Անդրադառնալով մեղադրանքում առկա իրեն ցուցումներ տալու հարցին` Ա. Սարգսյանն ասել է. «Սերժ Սարգսյանը՝ երկրի նախագահը, ինձ ցուցումներ չի տվել, ո՞նց կարար Գեւորգ Կոստանյանը ինձ գար ասեր` այս թուղթը փոխի, սա սենց արա, թեկուզ սա է ասել, նա է ասել…»»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ