02  11  2019

Հայկական կրթության դիմազրկումը․ «168 Ժամ»

Հայկական կրթության դիմազրկումը․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «2018 թ. ՀՀ կառավարության կազմը ներ­կայացնելիս վարչապետի պաշտոնը զբաղեց­նող Ն. Փաշինյանը վստահության քվե էր խնդրում հանրությունից՝ «թողեք աշխատենք» կարգախոսը թափահարելով:Ի սկզբանե պարզ էր, որ թավշյա կադրերը կաղում են բա­նիմացության տեսանկյունից, չունեն փորձ և կառավարման ձիրք, սակայն դրանք միայն ծաղիկներն էին՝ հետագա զարգացումների տեսանկյունից: Անցած 1,5 տարվա ընթացքում պարզվեց, որ կառավարության կադրերը ծույլ են, շատ հաճախ լրիվ անտեղյակ իրենց ոլորտներից, պարզվեց նաև, որ նրանցից շա­տերը սորոսյան գրանտների ակտիվ սպառող­ներ են, կասկածելի քաղաքական հայրերով:

Նիկոլյան կառավարչական գվարդիայի առաջամարտիկներից է կրթության, գիտու­թյան, մշակույթի և սպորտի նախարար Ա. Հա­րությունյանը: Տվյալ տխրահռչակ անձը, ով աչ­քի ընկավ ուսուցիչների և տնօրենների չստացված տեռորով, փաստացի վերածվել է սուպերնախարարի և «ղեկավարում է» ոլորտներ, որոնցից բացարձակապես գլուխ չի հանում: Արդեն իսկ նրա ձեռամբ դպրոցական կրթական ծրագրերից դուրս է մնացել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան: Դրա փոխարեն՝ թավշյա կադրն իր ձեռքբերումներն է համա­րում տրանսգենդերի պաշտոնական ընդունե­լությունը, սեռափոխվածի վերաբերյալ ֆիլմի ֆինանսավորումը և սատանիստական խո­րագրով միջոցառումներին «տանիք» կանգնե­լը: Սույն պաշտոնյան վերջերս աչքի ընկավ արդեն իսկ հայտնի նախաձեռնությամբ, ըստ որի՝ առաջարկվում է բուհական պարտադիր կրթական ծրագրերից դուրս թողնել «Հայոց լե­զու» և «Հայոց պատմություն» առարկաները: Ըստ նախաձեռնող կողմի՝ առաջարկվում է տվյալ առարկաները թողնել որպես ընտրովի դասըն­թացներ, և ուսումնառել ուսանողի ցանկու­թյան դեպքում: Հիմնավորումն այն է, որ տվյալ դասաժամերը կարող են օգտագործվել, այս­պես ասած, մասնագիտական առարկաների համար:

Երևույթի տհաճությունը կայանում է նրա­նում, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես անբարյացակամ վերաբերմունք է դրսևորում սեփական պետության և ազգի պատմության ու լեզվի նկատմամբ:

Ստացվում է այնպես, որ 21-րդ դարում հայ­կական կրթական համակարգն այլևս կարիք չունի ազգային լինել, այն կարող է լինել տրանսազգային, ինտերնացիոնալ, ավելի ճիշտ՝ անդեմ և աննկարագիր: Դեռևս խորհր­դային իշխանության օրոք հայկական կրթա­կան համակարգը միասնական կրթության մի մաս էր, սակայն աչքի էր ընկնում իր յուրահա­տուկ, ազգային բնութագրով և բովանդակու­թյամբ:Ակադեմիական կրթության տեսանկյու­նից խիստ էական է մասնագիտական լեզվա­կան իմացությունը: Մասնագիտական լեզվաոճական նրբությունները, գիտական մտքի և շարադրանքի ճիշտ ու հայեցի ձևակերպումները կազմում են ապագա մասնագետի որակական պատրաստվածության խիստ կարևոր բաղադ­րիչը: Ուստի բուհական ծրագրում հայոց լեզվի առարկայական դասաժամերը կարող են ոչ թե ուղղակի կրկնել դպրոցական ծրագիրը, այլ նպաստել ապագա մասնագետի գործիմացու­թյան ձևավորմանը:

Նույնական խնդիր կա նաև հայոց պատ­մության դեպքում: Յուրաքանչյուր մասնագի­տություն կարող է ուսումնասիրել տվյալ ոլորտում հայկական ժառանգության պատ­մությունը փիլիսոփայությունից մինչև բնա­գիտություն, հասարակագիտությունից մինչև Աստվածաբանություն, և այլն: Ներկայացվող հիմնավորումը, ըստ որի՝ ի՞նչ կարիք կա նո­րից կրկնել հայոց դինաստիաների ժամանա­կագրությունը, առնվազն անգործությունը ծածկելու ճիգ է, քանի որ նախարարության խնդիրն է առաջարկվող խնդիրներին տալ լուծումներ, այլ ոչ թե դրանք անբանության հետևանքով լուծարել:

Պետք է նշել, որ տվյալ թեման առաջ բերեց նաև այլ շահարկումներ ևս: Ինչպես միշտ, առիթից օգտվեցին Հայաստանում հակառուսականությունն իրենց համար փեշակ դարձ­րածները: Որոշ շրջանակներից նույնիսկ առա­ջարկներ հնչեցին ծրագրային ծածկույթից հանել նաև ռուսաց լեզուն՝ պատճառաբանե­լով, որ այն նախկին կայսրությունից մեզ մնա­ցած ռուդիմենտ է: Այս թեզի հեղինակները գտ­նում են, որ ռուսերենը՝ որպես օտար լեզու, քիչ կարևոր է և ոչ պարտադիր ուսումնառության համար: Եվ սա այն դեպքում, երբ մենք գտն­վում ենք ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի նման կառույցնե­րում և հանդիսանում ենք Ռուսաստանի դաշ­նակիցը: Նման տեսակետ պնդողները երևի մի պահ մոռացել են նաև ՀՀ-ից դեպի ՌԴ աշխա­տանքային միգրացիան»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ