29  10  2019

Ռուսներն էլի դժգոհել են ՀՀ իշխանություններից․ «Իրատես»

Ռուսներն էլի դժգոհել են ՀՀ իշխանություններից․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Մինչ Հայաստանի ներկա իշխանությունները Ռուսաստանի հետ սոսկ խոսքով էին հարաբերություններ կառուցում, այնտեղ շարունակում են չհավատալ երեկ ռուսատյաց, այսօր ռուսասեր ՀՀ առանցքային դեմքերին:

Մեր տեղեկություններով, վերջերս արտախորհրդարանական որոշ գործիչների հետ ռուս դիվանագետների մի հանդիպման ժամանակ ռուսները դժգոհել են ՀՀ իշխանություններից, ընդգծելով, որ խնդիրը ոչ թե իրենց հավատարմության երդում տալն է, այլ այն դարավոր կապը չփչացնելը, որ կա հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ:

Ավելին, նրանք խոստովանել են, որ այդ հարաբերությունների պահպանման համար համատեղ ներդրում պիտի անել, մինչդեռ այսօր հայկական կողմը միայն պահանջողի դիրքերից է հանդես գալիս»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ