22 10 2019

Օսիպյանի կադրերը հեռանում են․ «Հրապարակ»

Օսիպյանի կադրերը հեռանում են․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Վերջին օրերին ոստիկանությունում բուռն կադրային փոփոխություններ են տեղի ունենում։ Երեկ մեր աղբյուրները հայտնեցին նաև, որ պաշտոնից ազատվել է ոստիկանության ներքին անվտանգության վարչության՝ ՆԱՎ-ի պետ Ռոբերտ Սմբատյանը, ում այդ պաշտոնին էր նշանակել Վալերիյ Օսիպյանը։ Այս պաշտոնում, որպես կանոն, նշանակվում են ՀՀ ոստիկանապետերի ամենավստահելի մարդիկ, և երբ ոստիկանապետը հեռանում է, ՆԱՎ պետն էլ է հեռացվում։

Սմբատյանին նշանակել են քրեական հետախուզության վարչության պետ։ Շաբաթ օրը մարզային ոստիկանության 2 վարչությունների՝ Գեղարքունիքի և Վայոց ձորի պետերն էլ են ազատվել, երեկվա դրությամբ նրանց տեղը դեռ թափուր էր։ Որոշ տեղեկություններով՝ ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը որոշել է ազատվել իր նախորդի կադրերից և առանցքային պաշտոնները համալրել յուրայիններով։ Մի քանի օր առաջ էլ ազատվեց Արագածոտնի մարզային ոստիկանապետը, և նշանակվեց ԺՊ-ի կուրսեցի Վահան Աղգաշյանը։ Սյունիքի մարզային վարչության պետ  Գևորգ Ազիզյանը նույնպես, ըստ տեղեկությունների, նրա կուրսեցին է։ Ոստիկանության լրատվականից հաստատեցին Ռոբերտ Սմբատյանի՝ այլ պաշտոնի նշանակվելու լուրը, իսկ թե ինչով են պայմանավորված համակարգում վերջին փոփոխությունները, պատասխանեցին, որ «մշտապես կադրային տեղաշարժեր են կատարվում՝ աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ